Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Վարդան Ոսկանյան

Հասարակություն

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։

Այս հանգամանքը ստիպեց լրացուցիչ մտածել այս տեղանվան ծագման վերաբերյալ, քանի որ սկզբնապես դա իրոք թվում էր ադրբեջանական ծագման։

Գյուղանվան լրացուցիչ քննությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա դրա հստակ ստուգաբանություն, և այն, որ եղել է նման ցեղանուն, որից էլ առաջացել է բնականունը, իրականում նույնպես ենթադրություն է։

Միանաշանակ է նաև, որ անվան մեջ թյուրքական ծագման է միայն «-լու/-լի» վերջածանցը, որն, ի դեպ, օգտագործվել է հայկական տեղանունները «թյուքականացնելու» համար։ Սրա օրինակ է, դիցուք, Արարատի մարզի Շաղափ գյուղի ամվանումը, որը մինչև վերահայկականցումը հայտնի էր որպես Շաղափլու։ Ուստի «-լու/-լի» ածանցի առկայությունը դեռևս ապացույց չէ տեղանվան արմատական մասի թյուրքական լինելու։

«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի, մինչդեռ կիրանցեցիների արտասանությունից դատելով, շատ հավանական է, որ գյուղանվան արմատական մասում գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ՝ «խորունկ, նեղ ձոր, հեղեղատ, ձորի ժայռերի միջից բացված զառիվայր» և այլն։

Նման իմաստով տեղանուն կարող էր ի հայտ գալ, եթե աշխարհագրական տեղանքը համապատասխանում է «խրամ» բառի նշանակությանը, և իրականում դա հենց այդպես է, ինչում կարող եք համոզվել տարածքում Կիրանցի կամրջի հատվածի կից պատկերով, որը վերցրել եմ Google Earth-ի քարտեզից։

https://iravunk.com/sim/?p=281745&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ