Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպարում վեճ է բռնկվել քաղաքացու և փոխոստիկանապետի միջև

Հասարակություն

Ոսկեպարում մերթընդմերթ իրավիճակը լարվում է։ Ականազերծման աշխատանքները շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը սակրավորների նոր խումբ ուղարկեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք։Բնակիչները կրկին փորձեցին մոտենալ եկեղեցուն, սակայն ոստիկանական ուժերը նրանց թույլ չտվեցին։«Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական ոստիկանությունը ծառայություն է անում, հիմա կվերջացնի կգնաք 2 ժամից։ Համբերե՛ք, երբ ճանապարհը բացվի կգնաք»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։Բնակիչների հակադարձումներին, թե եկեղեցին հանձնում են, Հակոբյանն ասաց․ «Հստակ գիտեմ, եկեղեցին չի տրվելու»։Բնակիչների հակադարձմանը, թե տեսե՞լ է Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած քարտեզները, նա բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ, չեմ տեսել»։Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի փորձեց հոգևորական գնալ, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն ասաց․ «Մեկ ժամ հետո եկեք»։Բնակիչներից մեկն էլ, երբ փորձում էր գնալ եկեղեցի, ասաց․ «Դո՞ւ ես որոշում գնամ եկեղեցի, թե ոչ, ինձ ոչ ոք չի կարող ասել ինչ անեմ»։«Այդ ի՞նչ ձև ես խոսում։ Ոչ ոք չփորձի այստեղ շանտաժ անել, ուրիշ ձև կլինի ամեն բան»,- հակադարձեց Կարեն Հակոբյանը։Հիշեցնենք, որ Ոսկեպարում արդեն 1,5 ժամ է, ինչ ականազերծման աշխատանքներ են տեղի ունենում եկեղեցու տարածքում, բնակիչները փորձում են թույլ չտալ, խանգարել, սակայն մեծ թվով ոստիկանական ուժեր են հսկում նրանց, որպեսզի չմոտենանան եկեղեցուն։Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Հրապարակվել է քարտեզ, որով եկեղեցին անցնելու է Ադրբեջանի տիրապետության տակ։
© https://shamshyan.com/hy/article/2024/04/22/1260112

https://shamshyan.com/hy/article/2024/04/22/1260112

https://iravunk.com/sim/?p=281727&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ