Համաժողովը միաձայն քվեարկեց ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին. ՀԳՄ համաժողովի հայտարարությունը

Մշակութային


ՀԳՄ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2024 թ. ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ արտահերթ համաժողով։ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի առնչությամբ, որի համաձայն պատասխանող է ՀՀ կադաստրի կոմիտեն և երրորդ անձի կարգավիճակով՝ Հայաստանի գրողների միությունը։ Խնդիրը ՀՀ կադաստրի կոմիտեում 1999 թ. մարտի 12-ի և 2001 թ. օգոստոսի 9-ին (կրկնակի) ՀԳՄ շենքի (Բաղրամյան 3) և 1999 թ. փետրվարի 26-ի ՀԳՄ «Սևան» ստեղծագործական տան սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջի մասին օրակարգով։ Վերոնշյալի կապակցությամբ տեղի ունեցած ՀԳՄ նախագահության երկու նիստում քննարկվել է հարցը և միաձայն բացասական վերաբերմունք արտահայտվել ՀԳՄ սեփականության հանդեպ այլ կարգավիճակ սահմանելու դեմ և որոշվել էր հրավիրել ՀԳՄ համաժողով։

Համաժողովին մասնակցում էին ՀԳՄ անդամներ, ՀԳՄ պատվավոր անդամներ, ՀԳՄ սփյուռքահայ և մարզային կառույցների անդամներ՝ համապատասխան գրավոր կարծիքներով։ ՀԳՄ 497 անդամից համաժողովին մասնակցել է ՀԳՄ 305 անդամ։ Համաժողովին ներկա էին նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, նկարիչներ, արվեստագետներ։ ՀԳՄ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց քննարկվող հարցը, կատարված աշխատանքների ընթացքը (հանդիպումներ ստեղծագործական միությունների նախագահների հետ, մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ ԶԼՄ-ների հետ, երկու համատեղ նիստ ստեղծագործական միությունների հետ) և ապագա անելիքները։ ՀԳՄ նախագահը նշեց, որ շենքն ի սկզբանե պատկանել է ՀԳՄ-ին, նրա կառուցմանն օժանդակել են դասական և ժամանակի գրողները՝ իրենց հոնորարներից գրական ֆոնդին ըստ օրենքի, մասհանումներով։ ՀԳՄ նախագահն առաջարկեց պահպանել սեփականաշնորհման իրավունքը և համաժողովով որոշել ՀԳՄ անշարժ գույքը վաճառքի հանելու արգելումը՝ այդ քայլով փարատելով այն մտայնությունը, որ ստեղծագործական միությունները հնարավոր է վաճառքի հանեն իրենց շենքերը։ Ելույթ ունեցողները (Դավիթ Մուրադյան, Նորեկ Գասպարյան, Ազատ Եղիազարյան, Կիմ Գաբրիելյան, Մովսես Մանուկյան, Խաչիկ Մանուկյան, Մանվել Միկոյան, Անդրանիկ Կարապետյան, Անահիտ Դանիելյան, Արսեն Համբարյան) իրենց մտահոգությունները հայտնեցին՝ քննադատելով 25 տարվա լռությունից հետո ՀՀ դատախազության նման հայցադիմումի հայտնվելը և կոչ արեցին գրողներին, մտավորականությանը, արվեստասերներին տեր կանգնել իրենց իրավունքներին։ ԱՄՆ-ի Հայ գրողների և լրագրողների միությունը վարչության նիստում իր աջակցությունն է հայտնել Հայաստանի գրողների միությանը։ Նման դիրքորոշում են հայտնել նաև իրանահայ գրողները և սփյուռքահայ շատ անհատ ստեղծագործողներ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց իր պատկերացումները դատական գործի մասին և հավաստեց, որ իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը և պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին։ Համաժողովը միաձայն քվեարկեց  ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին և առաջարկեց որոշումն ուղարկել գործում ընդգրկված համապատասխան մարմիններին։ Հայաստանի գրողների միություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/15/1412350/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://iravunk.com/sim/?p=281173&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ