Փաշինյանը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը

Իրավական

Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ քրեական գործեր են հարուցվում նաև հանկարծամահության դեպքերով։

Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն արձանագրումներին, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է։

«Պետք է ասեմ, որ 90 տոկոսանոց աճը պայմանավորված է օրենսդրության մեջ փոփոխության հետ։ Ներկայումս բոլոր հանկարծամահության դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց հետո քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել։ Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, հերքվում է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը խոստովանեց, որ 27 տոկոսի աճ կա առանձնապես ծանր հանցագործությունների, բայց աճի մի մասն էլ պայմանավորված է օրենսդրական փոփոխությունների հետ։

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրենք, որ հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։ Մենք շատ զգայուն ենք նաև զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել։ Ներքին գործերի նախարարի, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական մարմինների ներկայացուցիչների հետ ժամանակ առ ժամանակ քննարկում ենք, թե ինչպես հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնենք»,- ասաց Փաշինյանը

https://iravunk.com/sim/?p=280942&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ