«Կտրուկ դեմ եմ կոնսերվատորիայի տեղափոխմանը». ԵՐՎԱՆԴ  ԵՐԶՆԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ  ԵՐԶՆԿՅԱՆԻ  հետ:

- Պարոն Երզնկյան, Դուք նաև դասավանդում եք Երևանի պետական կոնսերվատորիայում: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը` Երևանի պետական կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու վերաբերյալ:

- Ես կտրականապես դեմ եմ, որովհետև անհնարին է Երևանի պետական կոնսերվատորիան ուրիշ տեղ տեղափոխելը: Կոնսերվատորիան հենց իր տեղում էլ գտնվում է, և կարծում եմ` հարկ չկա ուրիշ տեղ տեղափոխելու:

-Կոնսերվատորիայում կան նաև արժեքավոր երաժշտական գործիքներ, չե՞ք կարծում, որ տեղափոխությունից կարող են վնասվել:

-Դրանք մանրուքներ են: Կարևորը երաժշտական գործիքները չեն: Ամենակարևորը մարդիկ են, որոնք սովորում և դասավանդում են այդ բուհում: Կոնսերվատորիան կառուցված է այն վայրում, որտեղ Օպերայի և բալետի պետական շենքն է, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է, երաժշտական դպրոցներն են: Մեր քաղաքի կենտրոնական հատվածում են գտնվում բոլոր բուհերը: Եվ կենտրոնն ինքնին արդեն բուհական քաղաք է: Ուսուցիչներն աշխատում են և՛ ֆիլհարմոնիայում, և՛ դպրոցներում, և՛ բուհերում: Ես, օրինակ, աշխատում եմ կոնսերվատորիայում: Եթե տեղափոխվի այդ ամենը ուրիշ տեղ, ամեն ինչ կքանդվի: Դասախոսները կդժվարանան գնալ աշխատանքի: Եվ իրենց տեղը կաշխատեն ավելի ցածրամակարդակ դասախոսներ:

-Կոնսերվատորիայի շենքը նաև ունի մշակութային արժեք: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Իհարկե, մշակութային արժեք ունեցող շենք է: Նախկինում կոնսերվատորիան ուրիշ վայրում էր գտնվում, հետո բերեցին ներկայիս տեղը, որն ավելի կենտրոնում է, ավելի է համապատասխանում  դասավանդման պրոցեսին և ավելի մեծ է: Կարծում եմ, որ իդեալական շենք է, որը կարելի էր ավելի սիրունացնել, կահավորել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280880&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ