ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ Փաշինյան

Հասարակություն

Մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ նիստին մասնակցելու որոշում դեռ չունենք:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսի 8-ի ԵԱՏՄ նիստի մասնակցությունը քննարկում ենք, երբ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի»,- ասաց նա։

Փաշինյանը նաև անդրադարձավ սահմանազատման գործընթացին և նշեց, որ ընդդիմությունը մի քանի անգամ հարցրել է՝ գիտե՞մ թե որտեղով է անցնում հայկական սահմանը, ես սկզբնական շրջանում վստահ չեմ ասել, իսկ ավելի ուշ ասել եմ՝ այո ես գիտեմ՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը։

«Մենք գնացել ենք բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը դուրս ենք բերել և դե յուրե սահմանը արտահայտել ենք մեր քարտեզի վրա։ Հիմա Ադրբեջանի հետ պետք է փորձենք տեսնել՝ այդ քարտեզները համընկնո՞ւմ են, թե՞ չեն համընկնում։ Հիմա մի գաղտնիք ասեմ ձեզ՝ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները չեն կարող չհամընկնել, որովհետև Խորհրդային ժամանակ դա երկկողմանի աշխատանքով է եղել։ Մեր ընկալումը հիմա այն է, որ մենք գնում ենք այդ քարտեզները վերցնում ենք ու գետնի վրա դնում»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ իրենք գնում են այս ճանապարհով և դեմ չեն այդ գործընթացը սկսել Տավուշի մարզի Բաղանիս, Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Տավուշի մարզի Ոսկեպար, Ղազախի Աշաղլաժ-Ասկիպարա,Տավուշի մարզի Կիրանց, Ղազախի շրջանի Խեյրեմլի, Տավուշի մարզի Բերքաբեր, Ղազախի շրջանի Կըզլհաջլի գյուղերի հատվածում կամ ամբողջական կամ հատվածական։

«Ինչի հատվածական կամ ամբողջական, որովհետև այնտեղ կան լրացուցիչ խնդիրներ որոնք Ադրբեջանն էլ, մենք էլ ունենք ենթակառուցվածքներ և այլն փորձելով այնպես անել, որ հնարավորինս ապահովվի տրամաբանությունն ու բնականոն կյանքը»,- շեշտեց նա։

Իսկ արդյոք անվտանգության առումով, մենք ստանում ենք որևէ բան, նա ասաց․

«Այո, մենք ստանում ենք շատ կարևոր բան, մենք ստանում ենք դելիմիտացված սահման, ցավոք ամբողջ սահմանը միանգամից, մեկ կամ երեք ամսում չենք կարող անել, որևէ տեղից պետք է սկսենք և պատրաստ ենք սկսել Տավուշից՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունությունը պահպանելու տեսակետից»։

https://iravunk.com/sim/?p=280780&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ