Քրեական գործ է հարուցվել «Նաիրի» ԲԿ-ի 2 բժիշկների նկատմամբ (yerkir.am)

Թեմա

Առերեւույթ կաշառք վերցնելու եւ բժշկական անփութության հետեւանքով մարդուն կյանքից զրկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել  «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, գինեկոլոգ, ուռուցքաբան Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքի բուժաշխատող Արեգ Ալավերդյանի վերաբերյալ տրված հաղորդման առիթով։ Այս մասին «Yerkir.am»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,-ասաց Գոռ Աբրահամյանը: 

Օրեր առաջ հայտնել էինք, որ Արտեմ Ստեփանյանի եւ Արեգ Ալավերդյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր տվել քաղաքացի Եղիշե Եղյանը՝ հայտնելով, որ «Նաիրի»  բժշկական կենտրոնում սխալ բուժօգնություն ստանալու հետեւանքով մահացել է իր մայրը՝ վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Հաղորդում տալուց մի քանի օր անց Մարիա Եղյանին առերևույթ սխալ բժշկական օգնություն ցուցաբերելու եւ նույն բուժանձնակազմի կողմից 300.000 ՀՀ դրամ գումարին ենթադրաբար ապօրինի տիրանալու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Եղիշե Եղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննվել է և ճանաչվել տուժող։ «Ա. Ստեփանյանի եւ նրա բուժանձնակազմի կողմից սխալ բուժօգնության եւ ապօրինաբար գումար գանձելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաեւ մեկ այլ քաղաքացի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին 63 տարեկանում արգանդի քաղցկեցից մահացել է Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Հանգուցյալի որդին՝ Եղիշե Եղյանը, Yerkir.am-ին հայտնել էր, որ մահից 3 ամիս առաջ վիրահատող բժիշկ Արտեմ Ստեփանյանը, մի կողմ դնելով մինչ այդ իրականացված բոլոր անալիզների պատասխանները, վիրահատել է և իրեն աչքալուսանք  տվել, թե անզեն աչքով էլ իր համար պարզ էր՝ ուռուցքը 100 տոկոս բարորակ էր։

Եղիշե Եղյանը Yerkir.am-ի հետ զրույցում պնդել էր՝ մայրը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքում սխալ բուժօգնություն տրամադրելու հետեւանքով: Նա ահազանգել էր նաև  Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքում նրա ձևավորած բժշկական անձնակազմի՝ Արեգ Ալավերդյանի, Վահե Մարգարյանի եւ մյուսների, իր պնդմամբ՝ «անօրինական, ոչ մարդկային, խարդախ եւ ապօրինի գործունեության մասին»:
Եղյանը մի դիմում էլ Անահիտ Ավանեսյանի անունով ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրանքով, որ էթիկայի հանձնաժողովում մանրամասն քննության առնեն Ա. Ստեփանյանի և նրան օժանդակող բժշկական անձնակազմի կողմից ենթադրաբար ապօրինի գումարներ պահանջելու և ստանալու հանգամանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Սկզբնաղբյուրը՝ yerkir.am

https://iravunk.com/sim/?p=280630&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ