Տեղի կունենա նաև բնակչության որոշ խավերի հեռացում իսլամամետությունից․ Ինչ գին կվճարի Էրդողանը ՏԻՄ ընտրոթյուններում պարտության դիմաց

Հանդիպում

Ինչո՞վ է պայմանավորված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի պարտությունը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հայրենի քաղաքում պարտությունը նրա հետագա գործունեության վրա մանրամասներ է ներկայացրել հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, նախ ընդգծելով․

-Էրդողանի պարտությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով․ նախ Թուրքիայի ֆինանսական դրությունը իսկապես ծանր է, ինչը մարդկանց վրա շատ զգալի է, սղաճը ռեկորդային է, աշխատավարձերն ու թոշակները չեն հասցնում այդ սղաճի հետևից, լիրայի արժեզրկումն արդեն ռեկորդային ցուցանիշների է հասել, սովորական մարդիկ Թուրքիայում դժվար են ապրում, ու այդ դժգոհությունն արտահայտվեց այս ընտրություններում։ Մյուս հանգամանքն էլ կա, որը ևս պետք է հաշվի առնել. որ նայում ենք՝ ընդդիմությունը հիմնականում հաղթել է, նախորդ ընտրություններում ևս հաղթել էր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր և այլն, այսինքն՝ այն քաղաքներում որտեղ բնակչությունն ավելի արևմտականացված ու ավելի աշխարհիկ է։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ իսլամամետ մոտեցումները Թուրքիայում արդեն որոշ չափով կորցնում են իրենց գրավչությունը բնակչության համար, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իսլամամետ է։  Պետք է նշել նաև, որ վերջին տարիներին Թուրքիայում քաղաքականությունը խարսխվում է մեկ անհատի շուրջ, ու դա Էրդողանն է, իսկ այս ընտրություններին նա չէր մասնակցում, այդ իսկ պատճառով բազմաթիվ ընտրողներ, որոնք իրենց քվեն կտային «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, ուղղակի չեն մասնակցել ընտրություններին։ Այս ընտրություններում մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել, սա էլ իր դերը խաղաց։ 

Նշվում է նաև մեկ այլ հանգամանք. Թուրքիայում ուժեղացել է իսլամամետ մեկ այլ կուսակցություն, որն ավելի ծայրահեղական իսլամամետ է ու «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրազանգվածի մի մասին տարել է իր հետևից։ Այսինքն՝ պատճառները բավականին խայտաբղետ են, բայց, ես կարծում եմ, հիմնական պատճառը բնակչության դժգոհությունն է՝ այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված։ 

Հայտնի թուրքագետի պնդմամբ.

-Էրդողանը կփորձի որոշակի միջոցներ ձեռնարկել, բարենորոգումներ իրականացնել, որպեսզի առկա դժգոհությունը մեղմվի, կառավարությունը կգնա թոշակների ու աշխատավարձերի մինիմալ բարձրացմանը։  Այստեղ սակայն մի հիմնարար հարց կա, որը առաջիկա տարիներին իր պատասխանը որոշ չափով կգտնի, այդ հարցը հետևյալն է․ արդյոք Թուրքիայի բնակչությունը հոգնե՞լ է այս իսլամամետ քաղաքականությունից, վերջիվերջո Թուրքիայում տասնամյակներ անցկացվել է աշխարհիկ քաղաքականություն՝ Աթաթուրքի այդ գաղափարի հիման վրա: Այս կուսակցությունը կարողացավ օգտագործել այն, որ բնակչության լայն խավերի մոտ իսլամամետությունը պահպանվել էր, բայց հիմա, այս սոցիալական անհաջողությունների ֆոնին կարելի է սպասել, որ տեղի կունենա նաև բնակչության որոշ խավերի հեռացում իսլամամետությունից։ 

Եթե այդ գործընթացը իսկապես խորանա ու ընդլայնվի, սա Թուրքիայի ապագայի համար կունենա իսկապես կարևոր նշանակություն, որ հաջորդ ընտրություններում, որոնց Էրդողանը չի մասնակցելու, կարող է և այնպես լինել, որ արդեն առավելություն ստանա աշխարհիկ կուսակցությունը՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Այնպես որ, սա բավական հետաքրքիր ու արմատական նշանակության հարց է։ 

https://iravunk.com/sim/?p=280411&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ