Հայտնի է, թե բացի Փաշինյանից պատմության մեջ, ովքեր են իրենց հռչակել Քրիստոս. Պատմաբանը բացառիկ էքսկուսրս է իրականացրել մեր օրերից մինչեւ (IX-XI դդ.)

Հանդիպում
Սուրբ Հարությանը տոնին Նիկոլ Փաշինյանը իրեն «համեստաբար» և «քրիստոնեաբար» համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ։ Ավելի ճիշտ՝ վերջինիս համեմատում է իր հետ։ Ասում է՝ նա քայլող հեղափոխական էր։ Ուզում է ասոցացնել իր քայլելու հետ։ Ասում է՝ հալածվում էր։ Իբր իրեն էլ են հալածել: Պատմության մեջ եղե՞լ են ղեկավարներ, որոնք իրենց համեմատել են Հիսուսի հետ, եթե այո, ապա հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել «Իրավունքը» հետաքրքրվել է աստվածաբան-պատմաբան բ.գ.թ. Աշոտ Մանուչարյանից, ով փաստեց.

-II դ. եգիպտացի գնոստիկ Կարպոկրատեսը Քրիստոսի փրկարար գործունեության մասին իր ուսմունքում առաջ քաշեց այն վտանգավոր դրույթը, որ ամեն ոք կարող է դառնալ Հիսուս, եթե ունենա նրա բարոյական բացարձակ մաքրությունը, ունակ լինի բարձրանալու առ Աստված և կարողանա ազատել, փրկել մարդկանց պատիժներից ու տանջանքներից, այսինքն`դառնալու ազատարար, փրկիչ: Կարպոկրատեսն օրինակ էր բերում Հիսուսի առաքյալներին, որոնք ոչնչով հետ չէին մնում նրանից: Այս դրույթը զարգացում ապրեց հետագա աղանդների ղեկավարների մոտ, որոնք իրենց ազատարար ու փրկիչ էին համարում, համապատասխան պատիվ ու հարգանք պահանջում և ստանում իրենց համայնքների անդամներից:

Բայց մինչև IX սկիզբ ոչ մի աղանդի պարագլուխ չի հանդգնել իրեն Հիսուսի հետ համեմատելու, առավել ևս` Հիսուս կոչվելու: Աղանդապետերը լավագույն դեպքում իրենց հռչակում էին Պարակլետ` Մխիթարիչ հոգի, ինչպես մանիքեության հիմնադիր Մանին (III դ.): Պավլիկայան աղանդավորական շարժման (VI-IX դդ.) առաջնորդները, որպես իրենց անվան վերադիր, կրում էին Պողոս առաքյալի ուղեկից աշակերտների անունները` Կոստանդին Սիլվանոս, Սիմոն Տիտոս, Գեգնեսիոս Տիմոթեոս,  Հովսեփ Էպափրոդիտոս, Սերգիոս Տյուքիկոս: Սրանց իրենց հետևորդները պատվել են իբրև Պողոս առաքյալի:

Եվ ահա IX դ. առաջին տասնամյակներին թոնդրակյան շարժման (IX-XI դդ.) հիմնադիր առաջնորդ Սմբատ Զարեհավանցին (820-840-ական թթ.) իրեն հռչակում է Քրիստոս: Այդ մասին իմանում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու` Կճավա վանքի միաբանությանն ուղղված թղթից: Տիեզերական վարդապետը գրում է, որ թոնդրակեցիներն իրենց աղանդի գլխավորին հանդգնությամբ Քրիստոս են անվանում, ապա հղում անում Նոր Կտակարանին, ինչպես Քրիստոս առաջուց վկայեց, թե հանդես կգան սուտ Քրիստոսներ և սուտ մարգարեներ (Մատթ. 24. 4-5, 11, Մարկ. 13. 5-6, 22, Ղուկ. 21. 8):

Հայկական հետագա աղանդներում այլևս նման հանդգնության չենք հանդիպում:

 

 

https://iravunk.com/sim/?p=280253&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ