Եթե Աստված ստեղծել է բնությունը, մարդուն, ապրի՛ ինքը, բայց հիմա ինքը հո թոշակի չի՞ անցել. Հովիկ Աղազարյանը ապացուցում է, թե ինչու է հավատում Նիկոլ Փաշինյանին

Ներքաղաքական

«Ես ասել եմ հետեւյալը, որը առաջ, երբ երիտասարդ էի չեմ հավատացել Հիսուսի գոյությանը, հարություն առնելուն` առավելեւս: Բայց հետո, երբ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ծանոթացա իր մոտոցումներին, իր որակական, բնութագրիչ գծերին, ես մտածեցի, որ այ՛ո, հնարավոր է, որ Հիսուս Քրիստոս անձնավորությունը գոյություն ունեցած լինի: Այսինքն ես ոչ թե ասել եմ, որ հավատացել եմ Հիսուսին, այլ հավատացել եմ, որ հնարավոր է` Հիսուսը Քրիստոսը գոյություն ունեցած լինի, բայց նրա Հարությանը չեմ հավատում, ես դա եմ ասել»,-անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի լայն տարածում գտած վերջին հարցազրույցին, մեկ անգամ եւս պատգամավորն անձամբ հստակեցրեց իր ասելիքը «Իրավունքի» հետ զրույցում:

-Պարոն Աղազարյան, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, ո՞ր որակներին ծանոթանալով եք հավատացել ՀԻսուսի գոյությանը եւս:

-Մարդկանց հետ շփվելու իր ձեւը, գաղափարներին նվիրվածությունը, արդարության կողմնակից լինելը, սկզբունքայնությունը: Բայց, տեսեք, եթե վարչապետը գտնում է, որ Հիսուսը հարություն է առել, ապա ես չեմ հավատում, դրա փոխարեն ընդունում եմ Զատիկի տոնի խորհուրդը: Այն է` բնության, կյանքի զարթոնքի խորհուրդը: Բայց երբեք չեմ հավատացել եւ չեմ հավատալու, որ մահացած մարդը կարող է հարություն առնել: Ինձ ասում են, բայց չէ՞ որ ինքը Աստծո որդին է, ես էլ ասում եմ, որ Աստծո գոյությանն էլ չեմ հավատում: Ես աթեիստ չեմ, նպատակ չունեմ ժխտել Աստծո գոյությունը, ես ասում եմ, որ ընդամենը չեմ հավատում: Ինձ ասում են, բա չե՞ք վախենում Աստծո դատաստանից, ես էլ ասում եմ, որ կվախենայի այն դեպքում, երբ ես ստեի: Ինձ կարելի է վատագույն դեպքում մոլորյալ համարել:

-Պարոն Աղազարյան, լավ Աստծուն չեք հավատում, իսկ ո՞ւմ եք հավատում, օրինակ, երբ վատ դրության մեջ եք հավատում, ո՞ւմ եք հավատում, վստահում, որ ամեն բան լավ կլինի:  

-Ես ինքս ինձ բռնացրել եմ նման դեպքերում, երբ ասել եմ վա՛յ մամա ջան, վա՛յ Տեր  Աստված: Բայց, որ սովորական իրավիճակներում նստեմ մտածեմ ու ասեմ` Աստված ջան էս մի բանը սենց, էն մի բանը նենց արա` ոչ, չի եղել: Հետո, գիտեք մի հատ ուրիշ հարց էլ կա, եթե Աստված ստեղծել է բնությունը, մարդուն, ապրի ինքը, բայց հիմա ինքը հո թոշակի չի՞ անցել, ինչ-որ տեղ ինքը երեւի ինչ-որ բան արարո՞ւմ է չէ, բա այդ դեպքում ինչու ենք մենք մեր ամեն մի քայլը կապում Աստծո հովանավորության հետ: Ձեր հավատացյալների լոգիակով Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք աշխատենք, արարենք եւ այլն, ուրեմն ինչո՞ւ ենք ամեն անգամ այդ մեծությանը բերում կենցաղային հարցերի մեջ: 

-Լավ, ըստ Ձեզ մարդ արարածը ո՞ւմից է ստեղծվել:

-Ես 17 տարեկանից մտածել եմ, որ եթե ընդամենը տաս րոպե ես հասկանայի այդ ամենը, ես համաձայնեի երիտասարդ տարիքում մահանալ, միայն թե իմանայի: Բայց ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ես ուրիշ բան կարող եմ ապացուցել, կարող եմ ապացուցել, որ մենք ընդհանրապես գոյություն չունենք, ուզո՞ւմ եք  ապացուցեմ:

-Ապացուցեք, խնդրեմ:

-Ինձ ժամանակ է պետք, բայց մի հարյուր տարի:

-Պարոն Աղազարյան, լավ, եթե Ձեզ էսպիսի մի հռետորական հարց տան` Դուք հավատում եք Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին:

-Շատ մեծ տոկոսային բաներով, այ՛ո, հավատում եմ Նիկոլ Փաշինյանը, բայց ես ոչ թե Աստծուն չեմ հավատում, այլ չեմ հավատում նրա գոյությանը: Ես չեմ հավատում Աստծո գոյությանը, սա իմ դիրքորոշումն է: Նիկոլ Փաշինյանը որպես մարդ հասել է նրան, որ իր շնորհիվ, ես հավատացել եմ Հիսուսի գոյությանը:

https://iravunk.com/sim/?p=280184&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ