Անհետևանք չի մնալու. Ինչ գին կվճարի Հայաստանը «Միր» քարտերի դադարեցման հետեւանքով

Տնտեսություն

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ Միայն ՎՏԲ–Հայաստան բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։ Նշենք, որ «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում այս համակարգը հայտնվել էր Միացյալ Նահանգների պատժամիջոցների թիրախում: 

Ի՞նչ հետեւանքներով է հղի «Միր» քարտերի դադարեցումը ՀՀ-ում, տնտեսական ի՞նչ լրացուցիչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ տնտեսությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանից, ով արձանագրեց հետեւյալը.

-«ՄԻՐ» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի արտահանողների, Հայաստանում ապրող ռելոկանտների համար, ինչպես նաև խնդրահարույց կդարձնի ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոցեսը՝ մինչդեռ արտասահմանյան փոխանցումների 70 տոկոսը դարձյալ ՌԴ-ից է: Ակնհայտ է, որ մեր հիմնական առևտրային գործընկերոջ հետ (որի հետ 50 տոկոսից ավելի մեր արտաքին առևտուրն ենք իրականացնում) տարբեր աշխարհաքաղաքական խաղերով, ճնշումներով պայմանավորված՝ փորձում են ինչ-որ անհասկանալի մանևրներ իրականացնել: Սա անհետևանք չի մնալու. ի վերջո, այն երկնիշ տնտեսական աճերով, որով գլուխ էին գովում 2022-2023 թվականներին, առյուծի բաժինը հենց այդ գործոնի ու ուղղության հաշվին էր: Թե ինչու են այժմ այսպես վարվում. շատ պարզ պատճառով, որովհետև այսօր իրենց քաղաքական խմբակի՝ իշխանության մնալու, իրենց նեղ անձնական շահերը հակադրված են պետական ու ազգային շահերին: 

Բայց, ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին ամենեւին էլ չի կիսում գործընկերոջ վերը նշված մտահոգությունը, քանի որ ըստ պատգամավորի.

-Որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ «Եվրանեսթում» մասնակցել է երկու նիստի և զեկույցների ժամանակ ՀՀ–ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների առումով, որին հայկական կողմը պատասխանել ու հիմնավորել է, որ նման բան չկա: ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նկատում է.

-«Միր» համակարգը միջազգային չէ, այն գործում է սահմանափակ թվով երկրներում, եւ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բանկային համակարգի մաս կազմող բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են: Այլ բան է, որ այն մասայականությունը, որ կար 1-2 տարի առաջ, այժմ չկա: Բայց այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական և մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, որոշումը կայացրել են բանկերը, ես ձեզ վստահեցնում եմ:

https://iravunk.com/sim/?p=280156&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ