Այսօր առավել քան երբեւէ օրհասական է միասնական պայքարը. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 34-րդ տարին:
 
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:
Իրենց այս գաղափարների համար են կուսակցության հիմնադիրները տարիներ շարունակ զրկանքներ կրել, աքսորվել, բանտարկվել։
 
Շնորհավորում եմ իմ բոլոր կուսակից ընկերներին և անհրաժեշտություն եմ համարում հենց այօր մի պատմություն պատմել, մասնավորապես՝ երիտասարդներին։
Պատմությունը ինձ պատմել են իմ կուսակից ավագ ընկերները, պատմությունը՝ պայքարի, ուժեղ կամքի, չհանձնվելու և հաղթանակի մասին է։ Ռազմիկ Զոհրաբյանը, 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։
Երբ Ռազմիկ Զոհրաբյանը կալանավորվում է այն բանի համար, որ անկախ Հայաստան է ուզում տեսնել, Հայաստանից նրա մոտ է գնում իրավապահ համակարգից մի ներկայացուցիչ, ով արդեն շուրջ 8-9 տարի նստած Ռազմիկ Զոհրաբյանին առաջարկում է ազատություն՝ իր սկզբունքներից հրաժարվելու գնով։ Բայց նա հրաժարվում է այդ առաջարկից և ներկայացուցիչը, ով գնացել էր նրա մոտ, նրան է առաջարկում է մի դեղձ և ասում, որ դա իր տան այգու դեղձն է և կրկին առաջարկում ազատության դիմաց, սակայն նա դրանից ևս հրաժարվում է, հանուն անկախ ու ազատ հայրենիք ունենալու իր գաղափարի և ոչ մի կերպ չի ցանկանում վերցնել դեղձը։
 
Այժմ՝ մեր օրերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շուրջ 9 ամիս է կալանավորված է, անցնում է նույն զրկանքների միջով, ինչ զրկանքների միջով անցել են իր կուսակից ընկերները։ Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգի ենթարկածները Հայկական պետություն ունենալու հարցը նորից վիճաբանությունների առարկա են դարձել և զրկում են ազատությունից այդ հայրենիքը ամուր պահել ցանկացող յուրաքանչյուր անձի։ Այսօր առավել քան երբևէ օրհասական է միասնական պայքարը՝ հանուն հայկական Արցախի ու Հայաստանի», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=280131&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ