Մեր խմբագրական ինքնիշխանության գինը ես և ռադիոյի գործընկերներս վճարում ենք հաճույքով և արժանապատվորեն.Գարեգին Խումարյան

Հանդիպում

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան գրառումներից մեկում անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը մասնավորապես գրել էր. «Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը: Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում»:

Հաշվի առնելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի անձի շուրջ իշխանությունների դրսեւորած վարքագիծը արդյո՞ք կարելի է ակնկալել արդար ընտրություններ հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ անձամբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանից, ով նկատեց.

-Ցանկացած ընտրության արդար լինել-չլինելը, կարծում եմ, մեծապես կախված է նաև ընտրությունների մասնակիցների դրսևորած վճռականությունից և հետևողականությունից: Այս դեպքում Հանրային ռադիոընկերության տնօրենի աշխատանքի համար հայտարարվելիք մրցույթի արդարացիության առաջնային շահառուն ես եմ, և ինչպես նշված էր Ձեր հարցում, ընկերության աշխատակիցների 99,3%-ը: Չընկըղմվելով մանրամասների մեջ, ասեմ, որ որպես գործընթացի մասնակից առավելագույն ջանք եմ գործադրելու, որպեսզի մրցույթն անցնի արդար և թափանցիկ:

-Պարոն Խումարյան, Ձեր հայտնի գրառումից հետո Ձեր դեմ մեծ արշավ սկսվեց, Ձեզ մեղադրեցին քաղաքականացված լինելու մեջ: Այդ «մեղադրանքները» ի՞նչ կերպ անդրադարձան Ձեզ վրա եւ արդյո՞ք ճնշումները Ձեզ վրա մինչ օրս շարունակական բնույթ են կրում:

-Հանրային լրատվամիջոցի ղեկավարի հաստիքը, որպես այդպիսին, ենթադրում է աշխատանք այս կամ այն աստիճանի պերմանենտ դիմադրության պայմաններում: Այնպես որ, հոդվածիցս հետո ստեղծված իրավիճակի մեջ որևէ նոր կամ արտասովոր բան չկա: Աշխատանքիս մի մասն է: Մեր խմբագրական ինքնիշխանության գինը, եթե կուզեք: Եվ այդ գինը ես և ռադիոյի գործընկերներս վճարում ենք հաճույքով և, կարծում եմ, արժանապատվորեն:

https://iravunk.com/sim/?p=280111&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ