Ո՞րն է Ալեն Սիմոնյանի երազանքը

Ներքաղաքական

Օրերս իր տերերի մոտ  եւս մեկ անգամ իրեն ցուցադրելու համար Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրականում Հայաստանը միշտ գնացել է դեպի  Եվրամիություն մինչ այն պահը, երբ նրան ներքաշեցին «այլ համակարգի մեջ»: Հարց է սակայն այդ ո՞ր պահն էր, որ Հայաստանում «շեղեցին» եվրոպական ուղղուց եւ ներքաշեցին այլ համակարգի մեջ, որի տակ վստահաբար Ալենը ի նկատի ունի ռուսական համակարգը: Հավանաբար Ալենը ի նկատի ունի 1806-1828թթ. ընկած պահը, երբ Արեւելյան Հայաստանը մաս-մաս մտնում էր  ռուսական կայսրության մեջ, որի արդյունքում այդ տարածքներում հայ բնակչությունը ոչ միայն  պահպանվեց, այլեւ ստեղծեց իր պետականությունը:

Իսկ գուցե  Ալենը ի նկատի ունի 1920-22 թվականները, երբ մինչ այդ  երկու տարի «անկախ լինելուց հետո» Հայաստանը կորցրեց իր տարածքների  90 տոկոսը, իսկ ռուսական Կարմիր բանակի շնորհիվ  այնուհետեւ  վերականգնեց կորցրածի մի մասը, մասնավորապես` ներկայիս Գյումրի քաղաքը եւ այնուհետեւ դարձավ Խորհրդային Միության  լիիրավ անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խուսափեց Թուրքիայի ներխուժումից եւ վերջնական Ցեղասպանությունից, ութ անգամ ավելացրեց  բնակչությունը եւ ստեղծեց աշխարհում ամենազարգացած պետություններից մեկը:

Իսկ գուցե որպես շեղման պահ Ալենը ի նկատի ունի 1992 թվականի  հայ-ռուսական պայմանագիրը, ըստ որի` Ռուսաստանը ստանձնեց հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը եւ տեղակայեց Հայաստանում ռուսական  ռազմական բազան, ինչը թույլ տվեց խուսափել Թուրքիայի ներխուժումից եւ ապահովել Հայաստանի գոյությունը մնիչեւ օրս:

Եվ վերջապես, գուցե Ալենը այդ` իր համար չարաբաստիկ  պահի տակ ի նկատի ունի 2014 թվականը, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչը Հայաստանի տնտեսությանը բերեց հսկայական օգուտներ:

Սակայն դատելով ամեն ինչից, մինչ իր քաղաքական սրընթաց կարիերային աճը, էժանագին սերիալներում նկարահանվող  Ալեն Սիմոնյանը  դժվար թե  ուսամնասիրած լինի պատմական գործընթացները: Այդ իսկ պատճառով նույնիսկ լավագույն պատմաբաններն ու հոգեբանները կդժվարանան կռահել, թե ինչի մասին է խոսում սույն երեւույթը, երբ ասում է, որ Հայաստանը միշտ գնացել է դեպի Եվրամիություն: Գոնե վերջին 200 տարվա մեջ այդպիսի բան չի եղել, իսկ մինչ այդ  ո՛չ Եվրամիություն է եղել, ո՛չ էլ հայկական պետություն, որը մենք կորցրեցինք այդպիսի Ալենների ու Նիկոլների պատճառով 11-րդ դարում: Բոլոր դեպքերում Եվրամիությունը մնում է Ալեն Սիմոնյանի երազանքը. «Մեզ համար  Եվրամիության  անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը ամենաճիշտ եւ ցանկալի տարբերակն է, որով մենք պետք է առաջնորդվենք... սակայն  շատ բան պետք է համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին»,- ասել է նա: 

Ահա այստեղ մի փոքր եվրոպական ստանդարտների մասին. սեռական սանձարձակության եւ  միասեռամոլների խրախճանքն է այսօր  եվրոպական ստանդարտները: Հոմոսեքսուալիտները անգամ չեն էլ թաքցնում իրենց այլասեռվածությունը եւ բազմաթիվ եվրոպական երկրներում զբաղեցնում են ամենաբարձր ղեկավար պաշտոնները: Սեռափոխությունը կրում է գրեթե զանգվածային բնույթ, գուցե այդ ստանդարտնե՞րն են, որն այդքան գրավիչ են թվում Ալեն Սիմոնյանի համար:

Իսկ գուցե նա երազում է մարիխուաննայի ազատ վաճառքի եւ ազատ օգտագործման մասի՞ն: Օրերս Գերմանիան օրինականացրեց  մարիխուաննան: Տասնյակ- հազարավոր նարկոշներ թափվեցին փողոցներ եւ տոնում էին իրենց հաղթանակը: Ժամանակին Ալեն Սիմոնյանը արտահայտվել էր նմանատիպ օրինագծի օգտին եւ հասկանալի է, որ հենց դա է իր  պատկերացմամբ ճիշտ ճանապարհը, որը տանում է դեպի Եվրամիություն: 

Օրերս ԵՄ անդամ Լատվիայի դատախազությունը  քրեական գործընթաց է սկսել նույն երկրի արտգործնախարար , ամերիկյան ծագումով լատվիացի Կրիշտիանիս Կարինշի դեմ: Նա մեղադրվում է կոռուպցիայի եւ պետական միջոցների փոշիացման մեջ: Բանն այն է, որ  սույն ամերիկյան լատվիացին մինչ այդ եղել է Լատվիայի  վարչապետը եւ իր  գործուղումների համար  օգտվել է մասնավոր  ինքնաթիռներից, ինչը պետական բյուջեի հսկայական  ծախսեր  է պահանջել: Մասնավորապես` իր երեք տարվա վարչապետության ժամանակ ինքնաթիռներ վարձելու  նպատակով ծախսվել էր 600 հազար եվրո եւ հավանաբար Ալենը նույնպես երազում է այսպիսի  «ժողովրդավարություն»:

Պետք է նշել, որ  Արեւմուտքի «դրախտային» կյանքը շատ վատ է անդրադառնում  մարդկանց հոգեկան վիճակի վրա: Ըստ  անտիդեպրեսանտների օգտագործման  տվյալների, ամենաշատ  օգտագործողները  Միացյալ Նահանգներում են` 1000 հոգուց 110-ը: Այնուհետեւ գալիս են Եվրամիության երկրները: Այդ ցանկում առաջին  ոչ արեւմտյան երկիրը  Չիլին է, որը գտնվում է ցանկի 23-րդ տողում: Մի խոսքով, Եվրամիությունում մարդկանց նեռվերը տեղը չեն եւ երեւի թե  Ալենի ցանկությունն է Հայաստանը նույնպես դարձնել  «նեռվայն» երկրների շարքին, թեեւ Նիկոլի  կառավարման վեց տարիները այս ցուցանիշով մեզ ընդհուպ մոտեցրել են Եվրամիության ստանդարտներին:

Այսպիսով, Ալենի ու  նիկոլական թայֆայի նպատակն է Հայաստանը մխրճել  ԵՄ-ի ստանդարտ` «sex-drug-roc» հակամշակույթի մեջ:

Արմենակ Հովհաննիսյան

Նկարում Ալեն Սիրմոնյանը ժամանակին նկարահանվում էր  բաց սեռական տեսարաններում:

https://iravunk.com/sim/?p=280087&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ