Ինձնից ազատվելը Գյուրջինյանի վրա 7 միլիոն դրամ նստեց. Ցոլակ Ակոպյան

Ներքաղաքական

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի` համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին ձայների զգալի մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել Կարինե Հարությունյանը, բայց կառավարությունն իր համար անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում, այլ ոստիկանական ուժերի գործուն ներգրավվածությամբ` այդ աթոռին հայտնվեց Դավիթ Գյուջինյանը։ Նա էլ առաջին հերթին ձերբազատվեց համալսարանի երկու պրոռեկտորներից, որոնք պատրաստ չէին լռել առկա ապօրինությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց հենց ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ:

— Փաստորեն, դատարանն էլ արձանագրեց, որ Ձեզ ապօրինի են աշխատանքից ազատել: Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա, վերադառնալո՞ւ եք պրոռեկտորի Ձեր աշխատանքին:

Նախ ասեմ, որ դատարանի որոշումն ինձ լիարժեք չի բավարարում: Այո՛, իմ հիմնական նպատակն էր, որ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչվեր, որպեսզի ես ցույց տայի մարդկանց, որ Գյուրջինյան անունով ապօրինի նշանակված ռեկտորի պաշտոնակատարը սխալ հրաման է տվել: Եվ դատարանը, բնականաբար, բավարարեց հայցը: Բայց դատարանը նաեւ նույն որոշման մեջ նշել է, որ թեպետ աշխատանքից ազատման հրամանը սխալ էր եւ անվավեր, բայց հաշվի առնելով Գյուրջինյանի եւ իմ միջեւ միջանձնային հարաբերությունները` իմ աշխատանքի վերադառնալն անհնարին է: Դրա փոխարեն` դատարանը վեցապատիկի չափով տուգանք է պարտադրում համալսարանին, որպեսզի վճարի ինձ, այդ թվում նաեւ վճարի պարապուրդի գումար` այս ընթացքի համար: Մոտավորապես` խոսքը 6-7 միլիոն դրամի մասին է: Ըստ էության, համալսարանը ընկավ ծախսի տակ` մի անիմաստ եւ անհիմն հրամանի պատճառով: Այնքան «լավ» կառավարիչ է Գյուրջինյանը, որ ընդամենն ինձնից ազատվելն իր վրա 7 միլիոն դրամ նստեց: Իհարկե, ցավում եմ, որ այդ գումարը մնալու է համալսարանի վրա, բայց սա ինձ համար սկզբունքային պայքար է: Մինչդեռ այդ գումարով Գյուրջինյանը կարող էր մոտ 60-70 ուսանողի վարձ զեղչել: Բայց իրենք նախընտրեցին ազատվել ինձնից` թեկուզ գումար ծախսելով, անհիմն հրաման ընդունելով:

— Այսինքն` ստացվում է, որ համալսարանը Ձեզ վճարում է 6-7 միլիոն դրամ, բայց Դուք չեք կարող վերադառնալ պրոռեկտորի Ձեր աշխատանքի՞ն:

— Բնականաբար, ես այս վճիռը բողոքարկելու եմ, որովհետեւ ինձ այդ գումարով չեն կարող գնել, ես այդ գումարի համար չեմ պայքարում, այլ պայքարում եմ իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար, որպեսզի սա նաեւ օրինակ ծառայի բոլոր պաշտոնյաներին, որպեսզի մարդկանց աշխատանքից ազատելիս ուղղակի երկար մտածեն: Ավելին` փաստաբանի հետ քննարկում եմ նաեւ մի ճանապարհ մտածել, թե ինչպես կարելի է այնպես անել, որ այդ գումարը ոչ թե ինձ համալսարանը վճարի, այլ անձամբ Գյուրջինյանը` սխալ հրաման տալու եւ համալսարանի վրա նման մեծ ծախս «նստեցնելու» համար: Իհարկե, սա մի փոքր ավելի հետագայի հարց է: Ընդ որում` ասեմ նաեւ, որ իմ աշխատանքի վերականգնումը դատարանը համարել է անիրատեսական` ընդամենը հաշվի առնելով համալսարանի ներկայացուցչի խոսքը: Բայց ես ասում եմ, որ պատրաստ եմ հիմա էլ աշխատել, եւ այն, որ Գյուրջինյանն ապօրինի նշանակված ռեկտոր է, եւ հիմա էլ ռեկտորի ապօրինի մրցույթ են հայտարարել, չի կարող ազդել իմ աշխատանքի վրա: Ես պատրաստ եմ իմ աշխատանքային պարտականությունները կատարել:

Իսկ թե ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում, կարդացեք՝ այստեղ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279832&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ