2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում

Պատահար

ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝  2022-ին քննված 960 վարույթի դիմաց։        

Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր  արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։

Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։ 

Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝  126 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է  ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝
  • 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ)
  • 4-ը՝ սպանության փորձի,
  • 1-ը՝ ինքնասպանության հասցնելու,
  • 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
  • 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
  • 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու
  • 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու,
  • 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
  • 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
  • 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 177-ը՝ ֆիզիկական ներգործության
  • 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝

  • 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)
  • 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),
  • 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),
  • 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։

Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից

  • 13-ը եղել են մինչև 12 տարեկան,
  • 8-ը՝ 12-14,
  • 6-ը՝ 14-18,
  • 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:

557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։

144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։

8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։
149-ը միացվել է։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024թ.:

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:

Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման գործողություններից։

 

https://iravunk.com/sim/?p=279607&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ