Ովքեր էին նախօրեին արցախահայերի կողմից կազմակերպված հանրահավաքի իրական կազմակերպիչները. Քաղաքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Որն՞ էր նախօրեին տեղի ունեցած արցախահայերի հանրահավաքի ասելիքը, ծառայե՞ց այն իր նպատակին: Եվ ի վերջո այդպես էլ հանրության համար պարզ չէ, թե արցախյան, այսպես ասած, ո՞ր քաղաքական թեևն էր հանրահավաքի կազմակերպիչը: Հաշվի առնելով, որ ո՛չ մասնակիցների, ո՛չ ելույթ ունեցողների մեջ չտեսանք ո՛չ ԱՀ նախագահին, ո՛չ էլ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ովքեր ֆեյսբուքում ամպագորգոռ կոչեր են անում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք արցախցի քաղաքական վերլուծաբան Ժիրայր Ազիզյանի հետ, ով ասաց.

-Նախ պետք է նշեմ, որ հանրահավաքի անցկացման գաղափարը Արցախում գործունեություն ծավալած մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներինն էր, իսկ կազմակերպիչները այնտեղ հավաքված բոլոր արցախցիներն են։ Հանրահավաքի կազմակերպման և անցկացման առումով որևէ քաղաքական ուժի կողմից միջամտություն չի եղել և նույնիսկ անհրաժեշտ էլ չէր, ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում գրանցված քաղաքական ուժերին, այլ նաև Արցախի քաղաքական ուժերին։ Հանրահավաքը չուներ ներքաղաքական որևէ միտում, նպատակը սոցիալական էր, ավելի կոնկրետ ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանվածներին և փախստականներին   տրվող սոցիալական երաշխիքների բարելավմանն ու քննարկվող ծրագրերի բարելավմանն ու արդյունավետությանը։Ծառայեց նպատակին, թե ոչ, դեռ վաղ է ասելը, պետք է սպասենք արձագանքի, բայց իհարկե եթե արձագանքը դրական չլինի մենք օրինականության և կառուցողականության սահմաններում դիմելու ենք բոլոր միջոցներին մեր հավաքական իրավունքների պաշտպանության համար, քանի որ այն ծրագրերը որոնք քննարկվում են կառավարության կողմից ոչ միայն չեն կարող ապահովել արցախահայության մինիմալ կենսական կարիքները, այլ նաև բազմապատկելու են արտագաղթի ծավալներն ու վերջնականապես փակեն հետագայում Արցախ վերադարձի ճանապարհը։
- Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանան, ի վերջո Ձեզ համար պարզ է, թե ո՞ր օրենքով է Ձեր անձնագրերը համարվում ճամփորդական, Ձեզ մատնանշե՞լ են այդ օրենքը։

-Անհասկանալի է, քանի որ 30 տարի շարունակ Արցախից 070 կոդով անձնագրի կրողները պետական ծառայության են անցել տարբեր համակարգերում, այդ թվում նաև զինված ուժերում և նաև հակառակը ՀՀ-ից մեր քույրերն ու հիմնականում եղբայրները իրենց անձնագրերով եկել են Արցախ և անցել աշխատանքի, այդ թվում նաև զինվորական, այդ թվում նաև պարտադիր զինվորական ծառայության, իսկ այսօր թեզ է գեներացվում, համաձայն որի, իբր արցախցիները Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին օրենքից խուսափելու համար չեն ցանկանում ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Սա իրականության հետ որևէ առնչություն չունի, Հայաստանի Հանրապետությունունը մեր հայրենիքն է և մենք նաև գիտակցում ենք մեր պարտականությունները, բայց դրա համար քաղաքացիություն ընդունելը որևէ նշանակություն չունի։ Իսկ ինչու արցախցիները չեն ցանկանում հրաժարվել իրենց 070 կոդով ՀՀ քաղաքացու անձնագրից և ընդունել այլ կոդով ՀՀ քաղաքացու նոր անձնագիրը, քանի որ այդ դեպքում զրկվում են փախստականի կարգավիճակից և համապատասխան սոցիալական երաշխիքների բացակայության դեպքում այլ երկրներում չեն կարողանալու օգտվել փախստականի կարգավիճակից բխող որոշակի երաշխիքներից և արտոնություններից։

-Պարոն Ազիզյան, Սամվել Բաբայանը կրկին ակտիվացել է, նրա համակիրներն էլ ասում են, որ գոնե հիմա պետք է համախմբվել իր շուրջ, որ միակ փրկությունը նրա շուրջ համախմբվելն է մնացել: Դուք ի՞նչ եք կարծում Բաբայանը ունի՞ շանսեր հայրենազուրկ դարձած արցախահայերին համախմբել իր շուրջ, նա ունի՞ այդ, այսպես ասած, քաղաքական քաշը այսօր արցախահայերի շրջանում։

- Ես որպես քաղաքագետ նման հարցերի կարգավորման համար ընդունելի չեմ համարում որևէ քաղաքական ուժի կամ անհատի շուրջ համախմբումը։ Ավելի գերադասելի է հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող նախաձեռնություններին միանալն ու աջակցելը, քանի որ այդ դեպքում հնարավոր է ապահովել ավելի լայն զանգվածների կոնսուլտացիա`անկախ քաղաքական կողմնորոշումներից, ես ինքս էլ միացել եմ «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը» և կարծում եմ պետք է միանան բոլոր արցախցիները անկախ որևէ խտրականության։

https://iravunk.com/sim/?p=279122&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ