ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնասպանության նման մի բան կլինի Հայաստանի համար.Նորատ Տեր-Գրիգորյանց

Հանդիպում

«Հայ-ռուսական  հարաբերությունները գնալով նմանվում են ռուս-վրացական հարաբերություններին։ Վրացիները ատամ ցույց տվեցին, հարաբերությունները փչացան, վրացիներին սկսեցին Մոսկվայից ու ՌԴ այլ քաղաքներից վռնդել։ Իմիջայլոց այստեղ 3 միլիոն հայ է ապրում, երբ ինչ-որ բան եք խոսում կամ հայտարարում, այստեղի հայերի վրա էլ է ազդում»,-անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների հետեւողական վատարացման տանող գործընթացին, նման տեսակետ հայտնեց Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

-Չեմ ասում, որ ՀԱՊԿ-ն ամեն ինչում ճիշտ է, ոչ, այո, կան կոնկրետ սխալներ, որոնք չպետք է թույլ տրվեր ՀԱՊԿ-ի կողմից, բայց դրանք այն սխալները չեն, որոնց հետեւանքով պետք է խաչ քաշել այդ կառույցի վրա: ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնասպանության նման մի բան կլինի Հայաստանի համար: Առհասարակ, եթե ՌԴ-ն դուրս գա Հայաստանից, ապա Հայաստանին ուղղակի կուլ կտան չորս կողմից, եթե իմանան, որ ՌԴ-ն ձեռքերը լվացրել է Հայաստանից: Կրկնում եմ, ես չեմ ասում, որ ՌԴ-ն բոլոր հարցերում ճիշտ է վարվել, այ՛ո ՀՀ-ն էլ կարող էր նեղանալ, բայց այդ ամենը պետք է լուծվի երկխսության միջոցով, ոչ թե այսօրվա վիճակին հասցնել, ես խորապես մտահոգված եմ, թե ինչ ելք կարող է ունենալ այս հարաբերությունների վատթարացումը: Այո, կան հարցեր, բայց այդ հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ, իսկ այն ինչ այսօր անում է ՀՀ-ն ՌԴ-ի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է:

Գեներալի խոսքերով.

-Հայաստանը մոռանում է, որ Ալիևի ռեժիմը 1990-ականներից ի վեր միշտ ունեցել է պլան, պատերազմի ծրագիր։ Այն բաղկացած էր Ղարաբաղը գրավելուց, Սյունիքի գրավումից, Նախիջևանի հետ կապվելուց և Երասխի ուղղությամբ Երեւանի վրա հարձակվելուց։ Ղարաբաղը գրավելուց հետո նրա ծրագրերում Սյունիքը գրավելն է։ Ուզում է Մեղրիի միջանցքը և սպառնում է Սյունիքին, եթե չստանա։ Ալիեւը զորքեր է պատրաստում։ Նա ամեն ինչ բացահայտ ասում է։ Տարածքի բռնազավթումն իրականացնելու համար սահմանին միշտ կռվով հետախուզություն է իրականացվում։ Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում, որպեսզի հետևի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի արձագանքին։ Ու այս իրավիճակում խզել կապերը միակ դաշնակցի հետ, ուղղակի խելագարություն է:

 

https://iravunk.com/sim/?p=278531&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ