Բալետի մայրաքաղաքին Հայաստանը ցնցել է երբեմնի բալետի պարուհու մասին ներկայացումով

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով եւ Լիլիա Մուկուչյանի դերակատարմամբ երբեմնի բալետի պարուհու զոհաբերությունների եւ անկատար երազանքների մասին «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը հուզել է պետերբուրգյան հանդիսատեսին եւ արժանացել ոչ միայն բուռն ծափահարությունների: Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնին Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի հիման վրա բեմադրված այս մոնոներկայացումը, որը «Արմմոնո» փառատոնի նախագիծն է, արժանացել է ո՛չ ավել, ո՛չ պակաս առաջին մրցանակի:

«Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսին զարմացնելը շատ դժվար է, բայց Լիլիա Մուկուչյանն անզիջում էր եւ նրան հաջողվեց 40 րոպե անընդմեջ հանդիսատեսին զարմացնել: Նրա կերպարը երբեմն նմանվում էր մեծն Ֆաինա Ռանեւսկայային, երբեմն էլ հիշեցնում Ֆրունզիկի հոգեւոր անկեղծությունը։ Եթե համեմատենք Լիլիա Մուկուչյանի արվեստը մյուս արտիստների կերպարների հետ, ովքեր այս տարիների ընթացքում հանդես են եկել նույն բեմադրությամբ, ապա պետք է ասել, որ նա լավագույնն է՝ գերազանցելով անգամ ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովին», - ահա այսպիսի գնահատականներ են հնչել ներկայացման մասին թե՛ թատերաքննադատների կողմից, թե՛ լրատվամիջոցների:

ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ` ՄԵՐ ՕՐԵՐԻ ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱԶԻՆԱՆ Է

«Իրավունք»-ի հետ զրույցում «Բալերինա. Վարեչկա»-յի ռեժիսոր, դերասանուհի ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ում համար այս ներկայացումը մոնոժանրում ռեժիսորական դեբյուտ կարելի է համարել, նախ անդրադարձավ պետերբուրգյան հանդիսատեսին:

«Առաջին հերթին ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել պետերբուրգյան հանդիսատեսին, որոնք մեզ ընդունեցին այնպես, ինչպես, անկեղծ ասած, սպասում էի, բայց ոչ այդ աստիճանի: Ներկայացումից հետո՝ չդադարող ծափերի ներքո Լիլիային կանչեցին «նա բիս», մենք այնքա՜ն ուրախ էինք: Ցանկանում եմ նաեւ մեծ շնորհակալություն հայտնել հիասքանչ ժյուրիին՝ հիանալի Եկատերինա Մարոզովային, Գալինա Կովալենկոյին եւ, իհարկե, լավագույններից լավագույնին՝ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին: Ինչպես նաեւ շնորհակալ եմ «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբին՝ այդպիսի հրաշալի ընդունելության համար», - ասաց Ելենա Վարդանյանը:

Ի դեպ, սանկտպետերբուրգյան «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է հենց «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումով: Ռեժիսորն անկեղծանալով մեզ հետ՝ պատմեց, որ երբ ներկայացումից առաջ բեմ է բարձրացել ՌԴ վաստակավոր արտիստ Վալերի Սոլովյովը եւ սկսել թվել անուններ, թե ովքեր են փառատոնի շրջանակում այս տարիների ընթացքում բեմ բարձրացել, Հայաստանից ժամանած մեր հայուհիների պատասխանատվությունն ու հուզմունքը հասել է պիկի:

«Երբ ներկայացումն ավարտվեց, այդ արտիստը կրկին դուրս եկավ բեմ, որպեսզի մեզ շնորհակալություն հայտնի: Մենք կանգնած էինք բեմում, նա մոտեցավ ու համբուրեց Լիլիայի ձեռքը եւ ասաց, որ նա իր համար Ջուլիետա Մազինան է (թատրոնի եւ կինոյի իտալացի լեգենդար դերասանուհի, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի պարգեւին` կանացի լավագույն դերի համար (1957) եւ եղել Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակի դափնեկիրը (1966): Իսկ ինձ շնորհակալություն հայտնեց, որ բերել ենք փառատոնին հենց այս լուսավոր ներկայացումը», - ուրախությամբ նշեց Ելենա Վարդանյանը:

«ԱՐԺԱՆԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ, ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՐԱԶԱՆՔ ԷՐ ԹՎՈՒՄ»

Ըստ Ելենա Վարդանյանի, բառերով անհնար է նկարագրել, թե ինչպես է պետերբուրգյան փառատոնին ներկայացել Լիլիա Մուկուչյանը՝ իր Բալերինա Վարեչկայի դերակատարմամբ:

«Լիլիան ուղղակի հիանալի էր: Ներկայացումից հետո մեզ հրավիրեցին առաջին սենյակ, որտեղ ժյուրիի ներկայացուցիչներն էին, Սերգեյ Շուբն էր եւ հատուկ հյուրերը: Մի կին ասաց, որ մենք շատ խիզախ կանայք ենք, որ բալետի մայրաքաղաք բերել ենք ներկայացում՝ բալետի մասին: Միեւնույն ժամանակ, նշեց, որ այս ներկայացումը ոչ թե բալետի, ոչ թե կնոջ, այլ՝ մեր կյանքի մասին է: Մի տղամարդ էլ կարծիք հայտնեց, որ այս ներկայացումն ընտրության մասին է, եւ այն հիշեցնում է իր մոր պատմությունը: Երբ հետաքրքրվեցի, թաց աչքերով պատմեց, որ երբ իր մորը հարցրել է, թե ինչու է ավարտել պարուհու իր կարիերան, նա ասել է՝ եթե ես չավարտեի կարիերաս, դու տղաս, հիմա ինձ հետ չէիր լինի: Այսպիսի արձագանքները մեզ համար հպարտություն էին», - ընդգծեց Ելենա Վարդանյանը:

Ռեժիսորը կարեւորեց հատկապես այն, որ Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են Հայաստանը եւ բարձր պահել մեր Եռագույն դրոշը:

«Ես հաճախ եմ լինում փառատոների, հատկապես, որպես դերասանուհի, եւ, ինչպես գիտեք, բազմաթիվ հաղթանակներ եմ բերել մեր երկրին: Բայց այն, ինչ եղավ «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնին, չեմ մոռանա երբեք: Արժանանալ առաջին մրցանակի, ինձ համար անհասանելի երազանք էր թվում, բայց ինչպես ասում են՝ երազանքները երբեմն իրականանում են, որոնցից մեկն, իսկապես, իրականացավ: Այս ամենի համար ամենամեծ շնորհակալությունս եմ ուզում հայտնել իմ ամբողջ թիմին, այդ թվում՝ Տիգրան Հարությունյանին, ով նկարիչն է ներկայացման, Գարիկ Մանուկյանին, ով ներկայացման տարբեր շապիկների, լուսանկարների հեղինակն է, շնորհակալություն՝ լուսային ձեւավորման պատասխանատու Հայկ Աղաբեկյանին, հնչյունայինի պատասխանատու Նիկիտա Մոնախովին: Առանց այս թիմի՝ մենք չէինք կարող ունենալ սիրո ու կյանքի մասին այսպիսի ներկայացում: Եվ ամենակարեւորը՝ մեծ շնորհակալություն իմ Լիլիային, իմ ընկերուհուն, գործընկերուհուն եւ պրոֆեսիոնալ մարդուն: Նրա պրոֆեսիոնալիզմի առաջ ես խոնարհվում եմ», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Ելենա Վարդանյանը;

«ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՈՒՄ, ԻՆՁ ԱՎԵԼԻ Է ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ»

Հիշեցնենք, որ «Բալերինա. Վարեչկա»-ն «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի շնորհիվ դեռեւս նախորդ տարվա գարնանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Կինեշմա քաղաքում անցկացվող «Օստրովսկի ֆեստ» 5-րդ միջազգային թատերական փառատոնին, որտեղ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվել է ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ: Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս ներկայացումը դեռ նոր է սկսել իր հաղթական նավարկությունը, որը կլինի շատ հետաքրքիր ու բեղմնավոր:

«Սանկտ Պետերբուրգում կայացած «Մոնոկլ» փառատոնից ստացած տպավորություններս ամենադրականն են՝ սկսած կազմակերպվածությունից, վերջացրած հյուրերի ընդունելությունից, հարմարավետ պայմաններից: Այդ ամենը շատ տպավորիչ էր: Թատերական աշխարհում ընդամենը մի քանի փառատոն կա, որին երազում էի մասնակցել, եւ դրանցից մեկը հեղինակավոր «Մոնոկլ»-ն էր, որտեղ ժամանակին մասնակցել է նույն ինքը՝ Ալիսա Ֆրեյնդլիխը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981 թ.), Ռուսաստանի Դաշնության չորս Պետական մրցանակների դափնեկիր (1976 թ., 1996 թ., 2001 թ., 2008 թ.): Այս առումով միայն մասնակցությունը եւ այն փաստը, որ մեր ներկայացումն անցավ նախընտրական փուլը, մեծ ձեռքբերում էր ներկայացման բեմադրիչ Ելենա Վարդանյանի եւ ինձ համար։ Բայց պարզվեց, որ սա դեռ ամենը չէ, եւ այժմ մենք առաջին տեղի մրցանակակիրն ենք», - ասաց Լիլիա Մուկուչյանը:

Դերասանուհին նշեց, որ անսահման ուրախ են եւ, իհարկե, շնորհակալ «Արմմոնոյի» տնօրեն Մարիաննա Մխիթարյանին՝ վստահության եւ աջակցության համար։

«Ցանկացած մրցանակ իմ կյանքում իրականում ոչինչ չի փոխում, այն ինձ ավելի է պարտավորեցնում», - հավելեց նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278392&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ