«Փաստ». Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար:

Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:

Այո, Մարտի 8-ի առթիվ Փաշինյանի ուղերձի առանցքային շեշտը, դրա «կարմիր թելը» ինքնագովաբանությունն էր: Ասածն այն էր, թե՝ չկա ու չի եղել որևէ իշխանություն, իր գլխավորածից բացի, որ այդպես հոգատար, այդքան ուշադիր, այդքան դրական վերաբերմունք ունենա կանանց նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում իր գլխավորած կառավարության կազմում (կարելի է կարծել՝ Հայաստանում նախքան այս չեն եղել կին նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ փոխնախագահներ, այլ կին պաշտոնյաներ): Գումարած՝ իր ոճով անհասկանալի «տեղեկանքներ» սկսեց պատմել 500 մանկապարտեզի, ինչ-որ 300 դպրոցի մասին, կանանց հորդորեց ավելի շատ երեխաներ ունենալ, կանանց վրա որպես լավություն փորձեց «ծախել» Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Եվ այլն, և այլն: Ու մեկ էլ՝ հոպ, հանկարծ այս ամբողջի մեջ՝ նորից ինքնիշխանության մասին: Թե ինչ կապ ունի, միայն ինքը կիմանա: Չնայած, մնացածն էլ առանձնապես «կապված» չէին: Իսկ վերջում Փաշինյանը նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված կանանց մասին խոսեց, զոհված զինվորների մայրերին հիշատակեց իր խոսքում:

Ասում է. «Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: Ամեն անգամ թվում է, թե ոչնչից այլևս անկարելի է զարմանալ կամ զայրանալ այն ամենից հետո, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին: Բայց չէ, նա վարպետ է նաև այս հարցում, ու հենց ինքն է անընդհատ ստիպում հիշեցնել, թե ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հայրենիքի պաշտպանությանը լծված նաև կին զինվորականները զոհվել:

Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հազարավոր ու հազարավոր զինվորների կորուստը, այդ կորստյան վիշտը, որի «ամոքման» մասին խոսում է Փաշինյանը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են սևազգեստ դարձել այդ զինվորների մայրերը, կանայք, քույրերը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են տնազուրկ դարձել, բռնի տեղահանվել մեր արցախցի հազարավոր մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ: Թե բա՝ ամոքումը կորստյան վշտի... Լավ, դուք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս, գլուխը բարձին դնելիս ոչինչ չե՞ք զգում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=278206&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ