«Փաստ». Պինդ պահեք... շողքը կամ հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:

Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները... հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը:

Առանց հավելյալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղը մյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն... շողքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=278064&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ