Սյուզաննա Մելքոնյանը, մարտական տրամադրված, գնում է «Սլավյանսկի բազար 2024»

Մշակութային

Հայտնի է, թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի Բազար 2024» երաժշտական ամենամյա հեղինակավոր մրցույթում: Օրերս կայացավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից՝ ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա ՅԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով ժյուրիին ներկայացավ նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից Իգոր Նիկոլաեւի «Այսբերգ» կատարումներով։

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԷՐ ՊԱՏՎԻՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ»

«Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն ամփոփելով՝ ժյուրիի նախագահը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանն ընդգծեց օրվա լարված լինելու փաստը եւ սփոփեց մրցույթի նախընտրական փուլը չհաղթահարած մասնակիցներին։ Նա նշեց, որ ամենակարեւորը մասնակցություն ունենալն է` անթերի ելույթով, ոչ թե ինչ-որ տեղ գրավելը։ Ժյուրիի անդամներից ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանն էլ անդրադարձավ մրցույթում մասնակցելու պատասխանատվությանը եւ հորդորեց նախապատրաստական փուլը չհաղթահարած մասնակիցներին հաջորդ տարի նույնպես փորձել եւ չհանձվել։ Իսկ ժյուրիի մյուս ներկայացուցիչը՝ Շ․Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը բոլոր մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր:

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նաեւ ժյուրիի կազմում էր, անկեղծացավ եւ ասաց, որ շատ դժվար էր պատվիրակի ընտրությունը կատարել։ Ինչպես նաեւ հայտարարեց, որ այս տարի «Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

«ԵՐԳԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է»

Հատկանշական է, որ Սյուզաննա Մելքոնյանը դեռեւս նախորդ տարի պետք է ներկայացներ Հայաստանը «Սլավյանսկի բազար 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում, սակայն նրա փոխարեն Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը եւ դարձավ մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի:

«Իրավունք»-ի հետ զրույցում Սյուզաննա Մելքոնյանը նշեց, որ կային շատ նուրբ տեխնիկական հարցեր, եւ դրանց պատճառով անցյալ տարի նա չներկայացրեց մեր երկիրը մրցույթում. «Հետագայում ավելի լավ արդյունք ունենալու համար մենք դիտարկեցինք այս տարվա իմ մասնակցությունը»:

Երգչուհին նշեց Մաշա Մնջոյանի գրանցած փայլուն հաղթանակը եւ անդրադարձավ իր ակնկալիքներին. «Մոտիվացիաս շատ մեծ է, ինչպես նաեւ պատասխանատվությունը, որովհետեւ մենք ունենք անցյալ տարի գրանցած փայլուն հաղթանակ, բայց մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մակարդակում: Այնպես որ, տրամադրվածությունս մարտական է»։

Սյուզաննա Մելքոնյանն ասաց, որ ստեղծագործական գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս, եւ որեւէ խոչընդոտ չի գրանցվել։ Նա ընդգծեց ճիշտ երգերի ընտրության կարեւորությունը. «Իմ փորձն ապացուցեց, որ երգի ճիշտ ընտրությունը հաջողության գրավականն է։ Միանշանակ մրցույթում ներկայանալիք երգն ընտրվելու է իմ ձայնածավալին համապատասխան, իսկ թե ինչ ոճով հանդես կգամ, հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս գտնվում ենք նախապատրաստական փուլում»։

Հիշեցնենք, որ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

ՍՈՖԻ ՀԱԿՈԲՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278054&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ