«Իրավունք». Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո»
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը, ում դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդհ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով),իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 8-ից սկսած Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Ա-ռաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:
https://iravunk.com/sim/?p=277979&l=am/