Նման կառույցներից դուրս գալու գործընթացը 1 կամ 2 ժամվա հարց չի․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, երբ ու ինչ իրավիճակում ՀՀ-ն պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ-ից

Ներքաղաքական

Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ .

Ի՞նչ է նշանակում «սառեցված», եթե իսկապես կա դժգոհություն, անհամաձայնություն այդ կառույցի հետ, ինչո՞ւ պաշտոնապես չեն դիմում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց․

-Պայմանագրային մակարդակով, իհարկե, ճիշտ եք «սառեցում» տերմինալոգիա նշված չի,  «սառեցում» ասելով բնութագրվել է այն իրավիճակը, որն այսօր տիրում է ՀՀ եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններում։ Բացատրեմ․ ՀՀ-ն արդեն մեկ տարի եւ ավել չի մասնակցում այդ կառույցի միջոցառումներին, բայց չի օգտվում նաեւ վետտոյի իր իրավունքից որպեսզի տորպեդահարի ՀԱՊԿ-ի գործունեությունը եւ սպասոում է իր գրավոր հարցադրումների պատասխանին։ Այսինքն, այ՛ո, պաշտոնապես չի դիմել հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ, որովհետեւ ինչպես նշեցի չկա նման տերմինալոգիա պայմանագրային հարաբերություններում, իսկ թե ինչո՞ւ միանգամից դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, ապա նման կառույցներից դուրս գալու գործընթացը մեկ կամ երկու ժամվա հարց չի, նույնը՝ անդամագրվելը։ Դա գործընթացների տրամաբանական ընթացքի արդյունք պետք է լինի։

-Պարոն Աղազարյան, իսկ առաջիկայում հնարավո՞ր է հասնեք՝ այդ գործընթացի տրամաբանական ընթացքին եւ դուրս գաք ՀԱՊԿ-ից։

- Այս պահին այդպիսի հարց օրակարգում նման հարց չկա, եւ հետաբար չեմ կարող հստակ պատասխանել։ Ես գիտեմ, որ եթե նման իրավիճակներ լինեն, ապա ես որպես պատգամավոր ինքս կբարձրացնեմ այդ հարցը, բայց այնուհանդերձ կրկնում եմ, որ այսօր նման հարց մեր օրակարգում չկա։

- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է նաեւ, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։Ի ՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում հասկացավ,, որ ռուս սահմանապահները  խնդրահարույց են  «Զվարթնոց» օդանավակայանում։

-Դա էլ հետեւանք է այն իրողությունների, որն այսօր տիրում է հայ-ռուսական, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մենք բոլոր հարթություներում, իրավիճակներում պետք է մաքսիմալ ձեով ապահովվենք մեր անվտանգությունը։ Բնականաբար, վեց տարի առաջ, այս անորոշությունը չկա, որովհետեւ ՀՀ-ում գոյություն ունի համատեղ ռուսական զինվորական ռազմաբազա, որը իրականացնում է ՀՀ սահմանների պաշտպանությունը։ Բայց այսօրվա իրողությունների լույսի ներքո, այո, այդ հարցը պահանջում է քննարկում։

-Իսկ այդ հարցով պաշտոնապես դիմե՞լ եք ՌԴ-ին։

-Որքանով, որ ես եմ տեղյակ՝ դեռ ոչ։

-Պարոն Աղազարյան, ՌԴ-ն պաշտոնապես հերքել է նաեւ իշխանականների կողմից այն շրջանառվող թեզը, թե ամբողջական իշխանափոխություն ՀՀ-ում ցանկանում է ՌԴ-ն։ Կարո՞ղ եք ասել, կոնկրետ ովքեր են ցանկացել կամ ցանկանում Ռուսաստանից հասնել ՀՀ-ում իշխանափոխության, կոնկրետ անուններ կարո՞ղ եք հնչեցնել։

-Աշխարհում չկա մի պետություն, որի հատուկ ծառայությունները մեկ այլ պետության մեջ իրականացնեն նմանատիպ օպերացիա, եւ այդ պետությունը ասի, այո, դա մենք ենք մեր ուժերը կենտրոնացրել իշխանափոխության համար։ Պետք չէ ասել այդ մասին, դա երեւում է անզեն աչքով, թույլ տվեք այսքանով ավարտենք այս հարցի պատասխանը։

-Պարոն Աղազարյան, ՀՀ-ն հաշվարկել է ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման պարագայում՝ սկսած գազից, էլեկտրաէներգայից, երկաթգծից եւ այլ կենսական նշանակության խնդիրներից։

-Մենք ունենք համապատասխան մարմիններ, որոնք պարտավոր են այդ հարցերի պատտասխանները ունենալ եւ ես վստահ եմ, որ իրենք այդ հարցերի պատասխանները ունեն եւ բոլոր քայելերը իրականացվում են այդ հարցերի պատասխանների ընդհանուր բազայի վրա։

 

https://iravunk.com/sim/?p=277658&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ