ՀՀ իշխանությունները ո՛չ նպատակ են դրել, ո՛չ էլ ուզում են, որ բռնի տեղահանված արցախցիներն Արցախ վերադառնան․ ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր

Հանդիպում

Հ1-ի եթերում hարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանն օգտագործել էր «Արցախից փախած մեր հայրենակիցներ» արտահայտությունը, ինչպես են մեկնաբանում վերը նշված արտահայտությունը արցախահայերը փորձել ենք հետաքրքրվել  Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանից, ով հակիրճ նկատեց․

-Ազգային արժեքներից փախածները ուրիշ բան չեն էլ կարող ասել։

-ՀՀ իշխանությունները թե՛ Հայաատանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայտարարում են, թե,  որ Արցախից բռնի տեղահանվածներն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ինչո՞ւ չեք ընդունում։

-ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանվածները կորցնելու են հայրենի բնօրրան վերադառնալու հնարավորությունը։ Այսինքն՝ բռնի տեղահանվածի կարգավիճակը պահելը շատ կարևոր է հետագայում Արցախ վերադառնալու առոււմով։ Շատ վտանգավոր կլինի նաև, եթե փորձեն մի քանի հազար բռնի տեղահանվածների հետ տանել Արցախ՝ առանց կարգավիճակի։ Երկու դեպքում էլ արցախցիներին բռնի տեղահանելու փաստից, մեղքից Ադրբեջանն իրեն կազատի։ Երկրորդ դեպքում նախ՝ ամբողջ աշխարհով մեկ կհայտարարեն, թե տեսեք, իբր, հայերն ինքնակամ եկել են, ու ով ուզում է՝ կարող է գալ ու ապրել։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անհնար է ապրել, մյուս կողմից էլ դա նշանակելու է, որ արցախցի երիտասարդները պիտի ծառայեն ադրբեջանական բանակում, այսինքն՝ հայը պետք է կռվի հայի դեմ, ինչը, բնականար, անհնար է։ Այստեղ լուրջ կասկածներ են առաջանում կապված ՀՀ ղեկավարի այն պնդումների հետ, թե արցախցիների վերադարձն Արցախ ապահովելու համար բավարար կլինեն անվտանգության երաշխիքները։ Արցախին կրագավիճակ տալու կարևորության մասին ՀՀ ղեկավարը ոչ մի բառ չէր ասում նաև շրջափակման ողջ ընթացքում․ պարբերաբար ընդգծում էր միայն անվտանգության ու իրավունքների ապահովումը, բայց, կրկնում եմ, կարգավիճակի տրամադրումը կարևորագույն հարցն է, որը մինչև լուծում չստանա, վերադարձի թեման չի կարող քննարկվել։  Եթե տեղի ունեցածից հետո Արցախից բռնի տեղահանվածները դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա ինքնաբերաբար փակվելու է Արցախի հարցն ու Արցախ վերադառնալու ճանապարհները։

-Պարոն Սարգսյան, այդ ինչպես ստացվե՞ց, որ Արցախը Հայաստան էր, հետո ընդամենը երկու օրվա ընթացքում «դարձավ» Ադրբեջան։ 

-Հիմա, երբ վերլուծում ենք, հաշվի ենք առնում այն, որ ՀՀ ղեկավարը, ինչպես նաև հայ ժողովրդի մի ստվար մաս համարում են, որ 44-օրյա, 2023թ․ մեկօրյա պատերազմում ամեն ինչ արել են, այսինքն՝ իրենցից կախվածն արել են, բայց պարտվել ենք, հարց է առաջանում, թե այդ ինչպես է ստացվել, որ Արցախի կորստից, 150 հազար հայրենակիցների բռնագաղթից հետո ՀՀ և Ադրբեջանի շփումներն ավելի են սերտացել։ Սովորաբար, երբ մի երկիր մեկ այլ երկրի, ազգի ներկայացուցչին սպանում է, երկրների հարաբերություններն առնվազն սրվում են, իսկ այս դեպքում հակառակին ենք ականատես լինում։ Եթե որպես ղեկավար՝ Փաշինյանը չի կարողացել վերլուծել իրավիճակն ու ճիշտ քաղաքականություն վարել, որի արդյունքում կորցրել ենք Արցախը, ուրեմն պետք է հրաժարական տա, քանի որ որպես ՀՀ ղեկավար՝ վարչապետը նաև 150 հազար արցախցիների անվտանգությունը պետք է կարողանար ապահովել։ Իսկ եթե իր այն պնդումը փորձենք վերլուծել, թե, իբր, միջազգային հանրության, դերակատարների պահանջն ու դիրքորոշումն է պատճառը, որ հետո էլ Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել, նկատենք, որ նույն միջազգային դերակատարները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան ու ՌԴ-ն, շուրջ երեսուն տարի մեկ հարթակում՝ Մինսկի խմբի շրջանակում Արցախի հարցի շուրջ քննարկումներ էին անում։ Եթե, ինչպես ինքն է ասում, այդ դերակատարները չէին ընդունում, որ կա Արցախին կարգավիճակ տալու անհրաժեշտություն, ապա ինչո՞ւ են այդքան ժամանակ գաղափարներ քննարկել, հիմնախնդրի կարգավորման ճանապարհները փորձել գտնել։ Ի դեպ, Մինսկի խումբը միակ հարթակն էր, որտեղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում էին։ Այս ամենը համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ ինչ-որ բան այստեղ այն չէ։ Լուրջ կասկածներ կան, որ ՀՀ իշխանությունները ո՛չ նպատակ են դրել, ո՛չ էլ ուզում են, որ բռնի տեղահանված արցախցիներն Արցախ վերադառնան։

 

https://iravunk.com/sim/?p=277655&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ