«Հրապարակ». Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Արցախի կառավարությունը 1 ամիս առաջ փոփոխություն արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան հիմա վերցնել: Հիմա Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում՝ գործընթացը կազմակերպելու համար:

Մեր տեղեկություններով, երեկ վերջապես վերականգնվել է Արցախի ԱԺ կայքը, որտեղ պաշտոնապես հրապարակվել է օրենքը` այն չէր գործում արցախցիների բռնի տեղահանումից հետո՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։ Իսկ փոփոխությունը հետեւյալն է․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ դրա արդյունքում ձեւավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։

Օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվելուն «հաջորդող 10-րդ օրվանից»: Փոփոխված դրույթի կիրարկումն ապահովող կառավարության որոշում կընդունվի 1 ամսվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում էլ գումարները կվերադարձվեն:

ՀՀ Կենտրոնական բանկը, որին դիմել էին արցախցիները, ձեռնպահ է մնացել այս գործընթացից, թեպետ կուտակային ֆոնդերի հետ ինքն է աշխատել: Մեր հարցմանը ԿԲ-ից պատասխանել են, որ հատկացումները կամ դրանց հետագա ճակատագրի հարցերը չեն մտնում ԿԲ իրավասությունների մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=277563&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ