Ինչ գործիքակազմով է ԱՆ-ն վերահսկելու էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը․ Մանրամասնում է ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը

Հանդիպում
Մարտի 1-ից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս կգրվեն էլեկտրոնային տարբերակով:
Փոփոխությունը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը, «Իրավունքի» հետ զրույցում վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, մանրամասնելով, թե ինչպես է գործելու նոր կարգը.
 
-Վերջին Կառավարության նիստով արդեն հաստատվեց 10-80 փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է որոշակի խմբի դեղերի էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրմանը։ Այսինքն, քաղաքացին պետք է մոտենա այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված է, ներկայացնի իր գանգատները, իսկ բժիշկը բաց թողնի էլեկտրոնային դեղատոմս։ Դրանից հետո քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած դեղատուն, դեղատան աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և գնել բժշկի նշանակած դեղամիջոցը։ Նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը համոզված է, որ նոր փոփոխությունը կնպաստի ինքնաբուժմամբ զբաղվողների թվի նվազմանը։ Իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային։
 
-Տիկին Հարությունյան, որքանով նոր կարգն արդյունավետ կլինի և քաղաքացիներն ու դեղատները կհետևեն դրան: Հաշվի առնելով, որ խնդրի կարգավորման փորձեր եղել են նաև նախկինում, բայց այդպես էլ արդյունք չեն տվել։ Օրինակ՝ դեռևս 2016-ի դեկտեմբերին ընդունված «Դեղերի մասին» օրենքով տուգանքներ էին սահմանվել առանց դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքի համար, սակայն մինչ օրս ցանկացած դեղատնից հնարավոր է ձեռք բերել այդպիսի դեղորայք՝ առանց բժշկի նշանակման։ Որտեղից համոզմունք. որ այս փոփոխությունն էլ չի տապալվի, եւ օրենքը կմնա զուտ թղթի վրա: Եվ արդյո՞ք այս փոփոխությունը դուրս չի մղի փոքր դեղատներին դաշտից։
 
-Վերահսկողությունը իրականացնելու տեսչական մարիմինը, երբ տեսչական մարմինը խախտում արձանագրի կկիրառի համապատասխան տույ-տուգանքները օրենքով սահմանված կարգով։ Այսինքն վերահսկողությունը իրականացնելու է ոչ ԱՆ-ն, այլ Կառավարության առընթեր տեսչական մարմինը։ Ինչ վերաբերում է փոքր դեղատներին դաշտից դուրս մղելու մտահոգություններին, դա եւս արդարացված չէ։ Քանի որ դեղատնային գործունեությունը իրականացնելու համար այսօր բոլորը լիզենզանավորման համար գրանցված են Արմեդ համակարգում, ինչը նշանակում է, որ իրենք միացված են տվյալ համակարգին, որտեղ որ պետք է տեսնեն էլեկտրոնային դեղատոմսերը։
Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե փոփոխությունները կմնան զուտ թղթի վրա, ապա դրա պատասխանատուն կլինենք բոլորս։ Ցանկացած օրենք եթե չկիրառվեն հենց շահառուների կողմից, կմնան, որպես թղթին գրված օրենք։ Ցավոք, մեր դեղագործ, դեղագետները մոռանում են, որ իրենք Առողջապահության համակարգի մի մասն են, իսկ մեր բոլորի առաջնային դերը մարդու առողջությունն է։  Մենք յուրաքանչյուրս ենք օրենքը կյանքի կոչողները։
-Տիկին Հարություն, պոլիկլինիկաների բժիշկները եւս մտավախոթյուն ունեն, որ առանց այն էլ այսօր առկա հերթերը կրկնապատկվելու են, ինչը ազդելու է թե՛ բժիշկների, թե՛ քաղաքացիների ժամանակի վրա։
-Դա բժշկի աշխատանքն է, մենք վարձատրվում ենք դրա համար, այնպես որ լրացուցիչ աշխատանքը եւս մենք պարտավոր ենք իրականացնել համբերատար, մինեւնույն ժամանակ հոգ տանելով պացիենտի համար։ Եթե կլինեն որոշակի պոլիկլինիկական ծառայությունբեր, որտեղ հոսքերը շատ կլինեն, փառք Աստշո, այսօր բժշկական մասնագիտությունների խնդիր չունենք, թող հաստիքներ ավելացնեն, նորմասնագետներ ներգրավվեն, բայց համենայնդեպս, 2025թ․-ից էլ ավելի է մեծանալու ծավալը, որովհետեւ արդեն մի քանի հարյուր անուն անվանում դեղեր նորից մտնելու են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկի մեջ։ 
 
 
https://iravunk.com/sim/?p=277508&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ