Երկու ձեռքով կողմ եմ ՊԵԿ-ի կողմից առաջարկած փոփոխություններին․ Տնտեսագիտության պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Խոպանչիներին հարկելու մասին» աղմկահարույց օրենքի մասին

Հանդիպում

Բյուջեն լցնելու ոչ խելամիտ քա՞յլ, թե՞ աշխատանքային միգրացիան կանոնակարգելու հեռանկար ու նպատակ։ «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունները բուռն քննարկումների առանցքում են հայտնվել: Տնտեսագետները, գործատուները, արտագնա աշխատանքի մեկնողներն  ու օրենսդրական նախագծի հեղինակները նույն օրինագծի մասին խիստ տարբեր ու հակասական կարծիքներ ունեն:

Որքանո՞վ է խելամիտ հարկել Հայաստանից դուրս աշխատող մարդուն, անգամ եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Այս հարցի շուրջ քննարկումները խորհրդարանի շրջանակներից դուրս են եկել ու hայտնվել արդեն աշխատողների ու գործատուների, տնտեսագետների ու քաղաքագետների մտահոգության կենտրոնում: Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը անդրադառնալով վերը նշվածին <<Իրավունքի>> հետ զրույցում նախ նկատեց․

-Դուք գիտեք իմ տեսակետը այս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, մեկ խոսքով նշեմ, ունեմ ընդգծված բացասական վերաբերմունքը նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։ Բայց տվյալ պարագայում թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց պարտավորությունների պատշաճ կատարումը ուղղակի անհրաժեշտ է։ Տվյալ պարագայում սա շատ ճիշտ է, ես սա ասում եմ, որպես տնտեսագետ, շատ կուզեի հավանություն չտալ, բայց չեմ կարող։ Եթե արտագնա աշխատող հարկ է վճարում այլ երկրում, ապա իր երկրում եւս պարտավոր է տարբերությունը վճարել։ Կամ եթե ինքը դեռեւս հանդիսանում է ՀՀ քաղաքացի, բայց այնտեղ քաղաքացիություն չի ստացել ու գրանցված չէ, որպես հարկատու, կրկին պարտավոր է հարկ վճարել։ Որովհետեւ այստեղ է գտնվում է նրա ընտանիքը, նրա երեխային դասավանդող ուսուցիչը այդ հարկերից  է աշխատավարձ ստանում, նրա մայրը այդ հարկերից ստացվող գոմարներով է առողջապահական անվճար օգնություն ստանում եւ այլն։ Փախնել պատճաշ եւ իրական հարկերից ուղղակի չի կարելի, այնպես որ ես երկու ձեռքով կողմ եմ ՊԵԿ-ի կողմից առաջարկած փոփոխություններին։

https://iravunk.com/sim/?p=277213&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ