«Ժողովուրդ». Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:
Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որեւէ կողմի վրա բարդելու համար (որեւէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում եւ, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=276999&l=am/