Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Դուք օրեր առաջ հայտարարել էիք, որ առողջական խնդիրներով պայմանավորված` հնարավոր է վայր դնեք Ձեր մանդատը: Նախ թույլ տվեք հարցնել` ինչպե՞ս եք հիմա եւ ի՞նչ եք պատրաստվում անել:

— Հիմա բավականին լավ եմ: Եվ նաեւ իմ որոշումների մեջ ավելի հստակ եմ, որովհետեւ կար մի շրջան, որ, իսկապես, էմոցիոնալ իրավիճակում էի եւ որոշել էի մանդատս դնել: Սակայն դեռեւս չեմ դնի մանդատս, կաշխատեմ երեւանցու համար եւ Երեւանի, ինչպես արել եմ ամիսներ շարունակ: Չի գտնվի մի երեւանցի, ով կասի` ես դիմել եմ Նանա Սարգսյանին այսինչ խնդրով, եւ այն լուծում չի ստացել: Կարծում եմ` դեռեւս անելիք ունեմ եւ դեռ կմնամ` որպես ավագանի:

— Ձեր այս որոշման հետ կապ ուներ նոր ստեղծվոծ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հորդորները` Ձեր մանդատը վայր չդնելու հետ կապված, թե՞ այլ պատճառներ կան:

— Երբ ես պարոն Ղուկասյանին ասացի, որ որոշել եմ մանդատս վայր դնել, նա, իհարկե, հարգանքով մոտեցավ որոշմանս, այնուհետ խնդրեց վայր չդնել եւ շարունակել աշխատել: Ես ավելի սառը մտածելով` հասկացա, որ ճիշտ հորդոր էր, եւ թերես դեռ չեմ դնի մանդատս:

— Այդուհանդերձ, ի՞նչ է տալիս այդ մանդատը, Նանա Սարգսյանը կառչա՞ծ է այդ մանդատից:

— Բոլորովին կառչած չեմ, որովհետեւ ես մինչ այդ մանդատն արել եմ այն, ինչ անում եմ հիմա: Գուցե մի քիչ պակաս, որովհետեւ հիմա անում եմ պաշտոնապես եւ ավելի հեշտ է հարցեր լուծել, բայց երբեւէ կառչած չեմ ո՛չ մի պաշտոնից, ո՛չ մի աթոռից, ո՛չ մի մանդատից: Ինչ վերաբերում է, թե ինչ տվեց, ճիշտ հակառակը` վերցրեց ինձնից իմ ժամանակը, շատ մարդկանց հետ ունեցա կոնֆլիկտներ, նաեւ հիասթափություններ ունեցա: Այս ընթացքում շատ մարդկանց դիմակ բացահայտեցի ինձ համար, որն իսկապես հարված էր մեջքից:

— Կբացե՞ք փակագծերը, ի վերջո, ի՞նչ հարաբերություններ ունեք այս պահին «Հանրային Ձայն» կուսակցության եւ մասնավորապես կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ:

— Ես երբեւէ կուսակցական չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում լինել որեւէ կուսակցության անդամ: Կշարունակեմ իմ գործունեությունը քաղաքական դաշտում` որպես անկուսակցական: «Հանրային Ձայն» կուսակցության հետ կապ ունեմ զուտ այնքանով, որքանով հանրությունը տեսել է, դրանից ավել կամ պակաս չի եղել: Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին, ես պաշտոնապես ասում եմ, որ այլեւս չեմ շարունակելու աշխատել Արտակ Գալստյանի հետ: Ես անձնական վիրավորանքները չեմ ներում երբեք: Թույլ տվեք չմանրամասնեմ: Ինչ եղել է, ես չեմ կարողանում ընդունել որեւէ կերպ: Ինձ համար կան կարմիր գծեր, սահմաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անցնել: Ցանկանում եմ, որ Արտակ Գալստյանը շուտափույթ ազատության մեջ լինի, առողջ լինի եւ լինի իր ընտանիքի կողքին: Բայց աշխատել տվյալ անձի հետ, ես այլեւս չեմ պատկերացնում:

— Իսկ քաղաքական ճանապարհ Վարդան Ղուկասյանի հետ ունե՞ք անցնելու:

— Եթե Վարդան Ղուկասյանը կլինի այն անձը, ով կփրկի երկիրն այս քաոսային վիճակից, ապա ես կկանգնեմ նրա կողքին: Եթե կլինի Պողոս Պետրոսյանը, Մարտիրոս Մարտիրոսյանը այդ անձը, ես կկանգնեմ նրա կողքին: Այն իրավիճակը, որն այժմ տիրում է սահմանում եւ երկրի ներսում, պետք է շտկվի: Եվ իմ արդար մոտեցումներով կկանգնեմ այս իրավիճակը շտկողի կողքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=276981&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ