«Հրապարակ». Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015 թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2018 թթ․-ն սեւ խոռոչ է` ոչինչ չկա․ կա՛մ չի աշխատել, կա՛մ ամաչել է գրել, թե ինչ է արել: 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել, բայց պատգամավոր չի դարձել: 2019-ին նշանակվել է Գեղարքունիքի ՋՕԸ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 2020-21 թթ․՝ Ջրային կոմիտեի նախագահ, 2021 թ. սեպտեմբերից` մարզպետ։

Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել եւ ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ: Նշենք, որ միայն Մարտունի քաղաքի բնակչությունը 12 հազար է, չհաշված 18 գյուղերի բնակչությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=276894&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ