«Փաստ». Փաշինյանը խաղաքարտերը բացեց

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը, որ մի քանի տարվա մեջ այդպես էլ չի իրականացրել 60-70 տնից բաղկացած գյուղ կառուցելու իր ծրագիրը, որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու: Ու ոչ թե Երևանից դուրս, այլ մայրաքաղաքի «ննջարանային» արվարձաններից մեկում: Հաշվի առնելով, թե հատկապես ո՛ր կառավարությունն է նման «ծրագիր» մշակել, կարելի է չկասկածել, թե ինչ ճակատագիր է ունենալու «Ակադեմիական քաղաք» ասվածը, առավել ևս, որ գուցե չհասցնեն էլ հիմքերը գցել:

Բայց դա էլ մի կողմ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ ա) կարևոր է «Ակադեմիական քաղաքում» տեղակայվող բուհերի «նախկին շենքերի» (ինչո՞ւ նախկին՝ շենքն էլ հո իր տեղո՞ւմ է մնում) արդյունավետ կառավարումը, օրինակ՝ վարձակալության տալը, բ) կառավարումն այնպիսին պիտի լինի, որ դրանից ստացած «ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը»:

Սա մի առանձնահատուկ «նյուվասյուկիություն» է: Այսինքն, Փաշինյանն ուզում է բոլոր բուհերից խլել շենքերը, որոնք նրանք հիմա տնօրինում են, շենքերն ու տարածքները տալ վարձակալության, վարձակալությունից ստացած փողերն էլ ուղղել... բուհերի համար «Ակադեմիական քաղաք» կառուցելուն կամ դրա ֆինանսավորմանը:

Հիշեցնենք. երբ Փաշինյանն ու իր կառավարությունը սկսել էին խոսել «Ակադեմիական քաղաքի» մասին, ակնարկում էին ինչ-որ հեռանկարներ: Իբր, իրենք ծրագիր ունեն, և այդ ծրագրում ամեն ինչ հաշվարկված է: Տրամաբանություն ունեցողները նշում էին «բիզնես հեռանկարների» կամ, ավելի ճիշտ, «բիզնես հետաքրքրությունների» մասին: Եվ ահա, Փաշինյանը չդիմացավ ու բացեց խաղաքարտերը:

Դեռ հարցի մի կողմն է, որ փաստացի նույնիսկ չգիտեն՝ «Ակադեմիական քաղաքի» համար փողերը որտեղից են ճարելու, որ այդ ծրագիրը շատ ավելի հում է, քան նույն Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը»: Մյուս կողմից՝ տեսնես ո՞վ է դեռ շենքը չօգտագործած՝ «էն գլխից» փող տալու, մինչև «Ակադեմիական քաղաքը» սարքեն, հետո դատարկեն այդ շենքերը: Առավել ևս, որ չի կարող լինել վստահություն, որ վաղը-մյուս օրը այս իշխանությունները չեն հեռացվի, ու նոր իշխանությունները տրամաբանորեն չեն զրոյացնի այդ հում, անիմաստ ու ծախսատար ծրագիրը:

Հա, իսկ եթե հրաշքով բանը դրան հասնի, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող են վերածվել բուհերի շենքերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=276888&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ