Իրանի դեսպանը հիշեց Արաքս գետի մասին Հաֆեզի տողերը (Տեսանյութ)

Տեսանյութեր

«Հաֆեզգազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԲԲԱՍ ԲԱԴԱԽՇԱՆ ԶՈՀՈՒՐԻՆ: Նա հատուկ ընդգծեց, որ Իրանի ամենահայտնի գրողներից մեկը` Հաֆեզը, տողեր ունի նվիրված Արաքս գետին:

— Հաֆեզն ասել է. «Նա ով իր սրտում սեր ունի, հավերժ ապրելու է այս աշխարհում եւ իր անունը գրանցվելու է կյանքի մատյանում»: Հաֆեզն ինչպես մի աստղ իր ճանաչվածությամբ փայլում է ոչ միայն Իրանի, այլ ամբողջ աշխարհի երկնակամարում: Եվ այն, որ Հայաստանում Հաֆեզը մեկ հարկի տակ է համախմբել այսքան մարդու, ցույց է տալիս, որ նա համամարդկային արժեք է: Ընդհանրապես մշակույթը եւ դիվանագիտությունը նման են իրար: Պոեզիան փափուկ ուժ է, դիվանագիտությունը` նույնպես, որը յուրաքանչյուր պետություն կիրառում է: Այս առումով պետք է նշել մշակույթի գործիչների կարեւոր նշանակությունը, նրանք մշտապես կամուրջ են հանդիսացել ժողովուրդների միջեւ: Մշակույթն այն ոլորտն է, որի միջոցով հայերը եւ իրանցիները կարող են իրենց կապերն ավելի սերտացնել, մեր բարեկամությունն ավելի խորացնել եւ ամրապնդել: Վերջերս տեղեկացա, որ Հայաստանում Խայամ ու Ռոմի են թարգմանում: Այս բոլոր պոետների խոսքը սիրո, արդարության, խաղաղության մասին է, ինչի կարիքն ունեն մեր ժողովուրդները: Սրանք այն սկզբունքներն են` հանուն որի դիվանագիտությունը ջանք ու եռանդ չի խնայում: Եվ այսօր պոեզիայի խոսքը կարող է լինել դիվանագիության խոսք: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կարեւորվում ու ուշադրություն է դարձվում իրանական մշակույթին եւ գրականությանը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մշակութային շփումներն էլ ավելի ամրապնդվեն: Ի դեպ, երբ Ժորժ Աբրահամյանը հրատարակեց «Հաֆեզ․գազելներ, քառյակներ» գիրքը, առաջին 100 օրինակը ես գնեցի: Ու ով էլ ներկայացնի իրանական գրականությունը, նույն քայլին կդիմեմ: Ժորժ Աբրահամյանն իսկապես ահռելի գործ է արել, թարգմանել Հաֆեզի գազելների եւ քառյակների կեսից ավելին, հերոսություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276830&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ