Լրագրող Գայանե Զարգարյանը իր հետաքննող գործունեությամբ կարող է շատերի կոկորդին կանգնած լինել, եւ էդպես էլ կա իրականում. Հայտնի փաստաբանը մեր գործընկերոջ մասին

Հանդիպում

Տեւական ժամանակ է ինչ մեր գործընկեր, հանրության լայն շրջանակներին հայտնի, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի նկատմամբ որոշ ամեոբանման զանգվածներ համացանցային արշավ են սկսել, չխորշելով անգամ ապօրինաբար տարածելու հայտնի լրագրողի լուսանկարները,զուգահեռաբար տարածելով  լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր: 
 Հատկանշական է, որ վարկածներից մեկի համաձայն, այս ամենի հետեւում կանգնած են նաեւ իրենք իրենց համար քաղաքական գործչի կերպար կերտած որոշ կուսակցականներ: Ովքեր ֆեյսբուքյան տիրույթում իրենց արշավները նախօրեին տեղափոխել էին տիկտոկյան հարթակ, եւ այս անգամ արդեն ուղիղ սպառնացել մեր գործընկերոջ, նրան ներկայացնելով, որպես միջազգային ագենտ, չեչենական քրեական աշխարհի հետ կապեր ունեցող անձի, ում ըստ միաբջիջ պատվիրատուների՝  պետք է սպանել: 
Տիկտոկյան հարթակում, կոնկրետ էջեր  կոչերով են  հանդես գալիս՝ կառափնարան տանելու մեր գործընկերոջը, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանին: 

Գայանե Զարգարյանի պետականամետ գործունեության արդյունքում բացահայտվել են բազում գործեր, որոնք ուղիղ աղերս ունեն եւ ունեին պետական անվտանգության հետ

 

Ո՞ւմ է պետք է հայտնի լրագրողի   «գլուխը», ո՞ւմ է անհանգստացնում մեր գործընկերոջ հանրային գործունեությունը, որը ուղղված է բացառապես արդարացի խնդիրների բարձրաձայնամանը, պետությանը եւ պետականության սպառնացող վտանգները բացահայտելուն: Ահա այս հարցերի պատասխանը եւ վերը նշված ապօրինությունների իրավական գնահատականը «Իրավունք» -ը փորձել է ստանալ բազում նախադեպային վճիռներ արձանագրած, ՀՀ-ում աղմկահարույց գործերով ամենահայտնի փաստաբան, մշտապես չորրորդ իշխանության կողքին կանգնած «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ մեր գործընկերոջ անցած պրոֆեսիոնալ ուղղու ու այդ ճանապարհին հաղթահարած բազում խոչընդոտներին, այդ ընթացքում չկորցելով իր մասնագետ եւ մարդ տեսակը. 
-Ես անձամբ եմ ճանաչում Գայանե Զարգարյանին եւ վստահ կարող եմ փաստել, որ Գայանե Զարգարյանը այն եզակի լրագրողներից է, ով 2000-ականերից սկսած որպես հետաքննող եւ պրոֆեսիոնալ լրագրող իր ուրույն ձեռագիրը ներդրեց չորրորդ իշխանությունում: Ի դեմս Գայանեի ես գտնում եմ, որ ցանկացած ոլորտի ճանաչված պրոֆեսիոնալ պետք է առանձնանա: Գայանեն ինձ համար անհատականություն է, որովհետեւ անձամբ եմ տեսել կոնկրետ գործեր, որով իրավապահ մարմինները իրենց բոլոր լծակներով չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է Գայանեն: Նրա անձնվեր, պետականամետ գործունեության արդյունքում բացահայտվել են բազում գործեր, որոնք ուղիղ աղերս ունեն եւ ունեին պետական անվտանգության հետ։ Այսօր Գայանեն բարձրաձայնում է մի բան, որով քո իրավունքն է խախտվում, իսկ դա պետք է հասկանալ, դա պետք է գնահատել: Նման հայտնի եւ սուր գրչի տեր անձը պետք է գնահատվի հանրության կողմից, ըստ արժանվույն, որովհետեւ կրկնում եմ` Գայանե գործի նվիրյալ է, չորրորդ իշխանության առաջամարտիկ, նրա նմանների կարիքը ունի Հայաստանի Հանրապետությունը: Ես մեկ անգամ ասել եմ հիմա էլ կրկնում եմ, ես կանգնած հայտնի լրագրողի կողքին եւ պատրաստ եմ իրավական դաշտում սատար կանգնել եւ բացահայտել Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող արշավի հետում կանգնած անձանց իրավական ճանապարհով: -Պարոն Բաղդասարյան, ում է պետք, ըստ Ձեզ մեր գործընկերոջ «գլուխը», ում է անհանգստացնում նրա, ինչպես դուք  նշեցիք հայրենանվեր գործունեությունը: -Գայանեն իր հետաքննող գործունեությամբ կարող է շատերի կոկորդին կանգնած լինել, եւ իրականում էդպես էլ կա : Ինչպես աշխարհում այնպես էլ Հայաստանում սոցցանցերում վխտում են անձինք, ովքեր ոչ թե գնահատում են կոնկրետ դեպքում լրագրողի աշխատանքը, այլ անձնավորված ցեխ են շպրտում, որոնք համեմված են հայհոյանքներում։ Իմ կարծիքով պետք է լրագրողին թիրախավորող անձիք նույն քրեական պատասխանատվության ենթարկվեն պարտադիր: Այս մշակույթը մեզ մոտ դեռ զարգացած չէ։ Այդ իսկ պատճառով, ես պատվարժան լրագրողին, իր գործի վարպետին խորհուրդ կտամ առաջնորդվել Չերչիլի հայտնի խոսքերով․«Երբ դու գնում ես քո ճանապարհով, որոշ անձանց կողմից այն խոչընդոտվում է, ու եթե դու տեղիք տաս այդ խոսակցություններին, ապա քո հիմնական գործը չես կատարի»։ Գայանեին կասեմ նաեւ, որ մարդ ինչքան բարձրանում է, այնքան նա թրիախավորվում է, իսկ Գայանեի նկատմամբ իրականացվող արշավը խոսում է այն մասին, որ Գայանեն այսօր եզակի անմրցելի լրագրող է: Ում կողքին կանգնած են  հազարավոր մարդիկ, նա այսօր  ունի մեծ լսարան իրականում, ինչը կարող է շատերին անհանգստացնել: Դատապարտում եմ հայտնի լրագրողի նկատմամբ իրականացվող արշավը, եւ պատրաստ եմ իրավական հարչթակում կանգնել լրագրողի շահերը բարձրաձայնելու ճանապարհին:

Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ նմանատիպ երեւույթները պետք է իսպառ բացակայեն: Լրագրող Գայանե Զարգարյանի անձին սպառնացող վտանգը պետք է ահազանգ լինի, պետության պոզիտիվ իրավունքն է սատար կանգնելու իր քաղաքացու անվտանգությանը, երեւույթը հանրային հնչեղություն է ստացել եւ պետք է համապատասխան արձագանք ստանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276829&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ