Փետրվարի 24-ին նախատեսված խղճուկ հավաքը վստահաբար հերթական ուղղորդված և նույնքան վստահաբար ձախողված ձեռնարկ է. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան

Հանդիպում

 «Իրավունքի» զրուցակիցն է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը։

-Սրբազան Հայր, հետևողականորեն շարունակվում է հարձակումները ազգային արժեքների, ընդհանրապես, ցանկացած հայկականի, ազգայինի դեմ: Հերթական արշավը ինչ-ինչ խմբակի կողմից որոշել են իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը հայտարարել  է, թե փետրվարի 24-ին բողոքի ակցիա է իրականացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ։ Ինչո՞ւ է շարունակաբար թիրախավորվում եկեղեցին, ի՞նչ հնարավոր հետեւանքներով է հղի ստեղծված իրավիճակը։

-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացառիկ կառույց է, Քրիստոսահիմն, Աստվածահաստատ կառույց է, որը դարերի ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով ու երբեք չի սասանվել։ Հայոց Եկեղեցին այսօր այն բացառիկ կառույցն է, որը շարունակում է իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքից ներս շուրջ 2000 տարի։ Չանդրադառնալով այն անգնահատելի դերին, որ ունեցել է Հայ Եկեղեցին մեր ժողովրդի և հայոց պետականության կերտման ու զորացման գործում, կնշենք միայն, որ այսօր Հայ Եկեղեցին և իր գահակալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևորականաց դասը թիրախավորված են միայն այն բանի համար, որ շարունակում են դավանել ազգային, քրիստոնեական, բարոյական բարձր արժեհամակարգ, շարունակում են պայքարել Արցախի և արցախահայության համար, բարձրաձայնում են ներկա իշխանությունների հայրենադավ և ազգակործան որոշումների ու գործարքների մասին։ Եկեղեցին և եկեղեցականները չեն կարող լռել, քանզի կշեռքի նժարին դրված է հայոց պետականության լինելության, հայրենյաց սահմանների անվտանգության հարցը, մատաղ սերնդին հայ և առաքինի մարդ կրթելու, հայկական ոգով դաստիարակելու խնդիրը։ Փետրվարի 24-ին նախատեսված խղճուկ հավաքը վստահաբար հերթական ուղղորդված և նույնքան վստահաբար ձախողված ձեռնարկ է, որի նպատակն է փորձել հեղինակազրկել Հայոց Եկեղեցին, Վեհափառ Հայրապետին, սակայն մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի գիտակից հատվածը չպիտի տրվի նման սադրանքների, առավել ևս նման փոքրոգի միջոցները չպետք է խանգարեն Հայ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին շարունակելու իր սրբազան առաքելությունը։ Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում իշխող ուժի ղեկավարը, հաճախ են թիրախավորում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ եկեղեցականին՝ փորձելով նվազեցնել Հայ Եկեղեցու դերն ու ազդեցությունը, քաջ գիտակցելով, որ Եկեղեցին է այն աստվածահաստատ կառույցը, որը երբևէ չի աջակցի իրենց ապազգային ծրագրերի իրականացմանը, ավելին՝ լուրջ խոչընդոտ է հանդիսանում դրանց կյանքի կոչման ճանապարհին։ Եկեղեցին ու հայ եկեղեցականն է, որ փորձում են մեր ժողովրդի զավակներին դուրս բերել թմբիրից և վերադարձնել իրականություն՝ մատնացույց անելով այդ դառը իրականության և անդառնալի կորուստների պատասխանատուներին։ Հայ Եկեղեցին և իր սպասավորները իրենց անդուլ սպասավորությամբ կարծես թե ամեն օր վերահաս վտանգներից և փորձություններից պաշտպանելու համար զանգ են հնչեցնում իրենց վստահված հոտին՝ մշտարթուն պահելու համար։

-Մեծ պահքի շրջանում անաստված, հակաեկեղեցական ակցիաները արդյո՞ք կրկնակի մեղքի տակ չեն գցում մասնակիցներին եւ կազմակերպիչներին։

​-Մեծ Պահքը ինքնաքննության, խոկման և Արարչի հետ առավել մերձեցման ժամանակահատված է։ Եվ անշուշտ Մեծ Պահքի ընթացքում փորձել փոթորկել մարդկանց ներաշխարհը և հակաեկեղեցական նախաձեռնություն իրականացնել, նշանակում է ավելի մեծ մեղքի մեջ հայտնվել։ Իրենց մեղքը բազմապատիկ չափով ավելի է մեծանում, քանի որ իրենց մեղսալից քայլերի մեջ փորձում են ներքաշել ազնիվ և մաքուր հոգիներին, որպեսզի իրենց թվաքանակը մեծանա, շատ երևա և մեծ հեղինակություն բերի։ Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակներն ավելի իմաստուն կգտնվեն և չեն տրվի նման սադրանքների։

-Սրբազան Հայր, ասում են, երբ մարդը հեռանում է Աստծուց բոլոր փորձությունները հերթով գալիս թափվում են մարդու գլխին, արդյո՞ք հայ ազգը այդչափ հեռացել է Աստծուց, որ փորձությունների շղթայի ավարտը չի էլ երեւում։

-​Գիտեք մենք միշտ հպարտանում ենք ամենուրեք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք բավական հեռացել ենք քրիստոնեական արժեհամակարգից, սկզբունքներից, որի պատճառները տարբեր են։ Այսօր ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք ազգովի ապաշխարենք և վերադառնանք դեպի Աստված իրապես, ոչ թե միայն բարեպաշտական սովորությունների մակարդակով, այլ իրապես քրիստոնեությունը դարձնենք մեր մաշկի գույնը, ինչպես պատմիչն է ասում։ Քրիստոնեությունը կյանքի կրոն է, այն քաջերի կրոնն է, այն պայքարողների ու հաղթողների կրոնն է։ Մենք պայքարող ու հաղթող ժողովուրդ ենք, վերջին տարիների խնդիրները և՛ Աստծուց հեռանալու և՛ապաշնորհ կառավարության արդյունք են։ Աշխարհի որևէ երկրում, որևէ կրոնի հետևող ժողովուրդ երբեք չի պայքարել իր եկեղեցու կամ եկեղեցականի դեմ։ Սա բացառիկ երևույթ է, որը չի վայելում առաջին քրիստոնյա ժողովրդին և վստահ ենք, որ չի արտահայտում մեր ժողովրդի տեսակետը։ Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակներն իմաստուն կգտնվեն, դուրս կգան թմբիրից, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը և յուրաքանչյուր ոք հետայսու կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայրենիքը, անկախ պետականությունը, ազգային սրբազան արժեքներն ու սրբությունները։ Աղոթում ենք խաղաղության, ազգային միաբանության,հայրենյաց սահմանների անսասանության համար։

Քրիստոնեությունը՝ իբրև պետական կրոն առաջին ընդունողը լինելով, ցավալի է, որ կորցնում ենք մեր քրիստոնյային վայել բարեպաշտությունը և ողջախոհությունը և դառնում ենք Մայր Եկեղեցուն և իր նվիրյալ սպասավորների հեղինակության դեմ պայքարողներն ու քարկոծողները։ Ցավալիորեն, կուզեմ մեկ օրինակ բերել ծնված լինելով և ապրելով Սփյուռքում՝ չեմ հանդիպել որևէ ժողովրդի (կաթոլիկ, ուղղափառ  եկեղեցինների հետևորդներ, իսլամ դավանող, հուդայականություն դավանող և այլն), որոնք երբևէ հանդիմանած, քարկոծած, վատաբանած լինեն իրենց սրբություններին և կրոնական ներկայացուցիչներին։ Դեռ մի քանի տարի առաջ ականատեսը դարձանք, որգառան մորթի հագած գայլերը, մոլորեցնելով մեր ժողովրդի զավակներին, փոքրաթիվ  խմբեր կազմելով, պաշարեցին Հայոց Հայրապետի նստավայր Վեհարանը՝ իրենց ձեռքին ունենալով խաչեր, խաչվառներ։ Նրանք ոտնատակ տվեցին ամեն բան՝ բազմաթիվ անկարգությունների հեղինակ դառնալով։ Հուսով ենք՝ նման ցավալի դեպքեր, իրադարձություններ այլևս չենք ունենա։ Լինելով առաջին քրիստոնյա ժողովուրդը՝ չդառնանք նաև սրբությունների դեմ առաջին հայհոյողները։ Մենք լիահույս ենք, որ մեր ժողովուրդը կվերագտնի իր քրիստոնեային վայել հոգևոր նկարարագիրը և առաջ կընթանա ազգային և հոգևոր կյանքում։ Եվ այս ամենը կբերի մեզ նորանոր հաղթանակներ և հաջողություններ։ 

https://iravunk.com/sim/?p=276793&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ