«Հրապարակ». Մազից կախված հայ-ռուսական հարաբերություններն ու Արեւմուտքի պահանջը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մյունխենյան այցից հետո Հայաստանում նոր թափով կգեներացվեն հակառուսական տրամադրություններ, եւ փորձ կարվի հիմնահատակ փչացնել մազից կախված հայ-ռուսական հարաբերությունները՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելով Հայաստանից։
Իշխանական աղբյուրներն ասում են, որ նման պահանջ է դրել Արեւմուտքը, ինչի դիմաց խոստացել են սանձել Ադրբեջանի ռազմական նկրտումները։ Դա էր պատճառը, որ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ կրկնեց. «Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում