«Ժողովուրդ».Բիշարյանի դեմ գործի հիմքում անհետ կորածների ծնողների բողոքներն չեն, այլ գնումների գործարքում չարաշահումները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ 4 զինվորի ծնողի ընդունել է կոմիտեի ղեկավարի տեղակալը ու լսել նրանց բողոքը։ Իսկ ինչի՞ց դրդված են ծնողները հասել Հակակոռուպցիոն կոմիտե։

Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը հարուցվել է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ կրկին հուսահատված լքել են Հակակոռուպցիոն կոմիտեն, քանի որ գործ է քննվում ոչ թե տարիներ շարունակ իրենց բարձրաձայնած դեպքերի շուրջ, այլ միանգամայն այլ գործընթացների հետ կապված։ Նշենք, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով, ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռք բերման գործով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=276735&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ