«Ժողովուրդ». Բիշարյանի նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը․ այս անգամ թիրախում առողջապահության նախարարությունն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել գնումների գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների պատճառով։Բանն այն է, որ գնումների գործընթացը, որի մասին խոսվում է, եւ որի պատճառով ձերբակալել, ապա ազատ էին արձակել Բիշարյանին, տեղի է ունեցել նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրոք։ Ստացվում է, որ այս անգամ թիրախը Առողջապահության նախարարությունն է, որտեղ էլ տանում են հետքերը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախարարությունից ճշտել՝ որն է նրանց պաշտոնական դիրքորոշումը, եւ արդյոք ներկայիս նախարարի ղեկավարած նախարարությունը տեր կանգնում է նախկինում կնքված պայմանագրերին, թե ոչ։ Նախարարությունից մեզ ոչ մի հստակ պատասխան չտվեցին՝ ասելով․ «Հիմա չենք կարող իրավական գործընթացում գտնվող հարցը մեկնաբանել»։

Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, ինչի պատճառով կենտրոնացվածությունը նախարարության վրա ավելի է սրվել, ինչպես Էկոնոմիկայի նախարարության դեպքում, ինչն էլ հանգեցրեց մի շարք քրեական գործերի, ձերբակալությունների եւ նախարար Վահան Քերոբյանի ազատմանը։ Արսեն Թորոսյանն էլ օրերս հրապարակավ քննադատել է ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին՝ անվստահություն հայտնելով եւ՛ դատախազին, եւ՛ Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին: Փաստացի իշխող ՔՊ-ն դժգոհ է ուժայիններից, կամ դժգոհ է կոնկրետ պատգամավորը, որ աղմկահարույց գործերով անցնում է դեռ վկայի կարգավիճակով: Հետաքրքիր իրավիճակ է, ինչ խոսք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=276727&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ