Ալիեւը սարսափում է ԵԿՄ-ականներից, որորվետեւ լավ գիտի տղերքի զարկի արժեքը, այդ վախերից ելնելով նրանց պիտակավորեց որպես վարձկաններ․ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար

Հանդիպում

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ զրուցել ենք օրեր առաջ Ներքին Հանդում թշնամու կողմից սաձազերծած սադրանքի, լայնածավալ ռազմական էսկալացիայի հնարավորության եւ Ալիեւի կողմից զոհված ԵԿՄ-ականներին, որպես վարձկաններ ներկայացնելու մասին։ Մինչ բուն հարցին հարցին անդրադառնալը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը նախ իր խորին ցավակցությունը հայտնեց նահատակված ԵԿՄ-ականներին․

-ԵԿՄ-ի մեր տղաները մեկ անգամ եւս թշնամուն ցույց տվեցին, որ հայը կոտրվող տեսակ չէ, իսկ մեզ՝ ողջերիս մեսիջ ուղարկեցին, որ պետք է էլ ավելի համախմբվենք նենգ թշնամուն արժանի հակահարված տալուն։ Ինչ վերաբերում է ալիեւյան պիտակավորումներին, ապա վերջինս մեր տղաներին փորձեց աշխարհին ներկայացնել որպես վարձկաններ, որպեսզի ապահովագրի ավտորիտար տեռորիստական Ադրբեջանի հետագա թալանչիական պատերազմ հրահրելու նկրտումները, ապահովագրելով ինքնիշխան պետության տարածքների նկատմամբ պատեհ առիթին թաթը դնելու նպատակը։ Ալիեւը սարսափում է անվարձահատույց կյանքի ու մահու կռիվ տվող ԵԿՄ-ականներից, որորվետեւ լավ գիտի ԵԿՄ-ականների զարկի արժեք, այդ վախերից ելնելով նրանց պիտակավորեց որպես վարձկաններ։ 

-Պարոն Խուդավերդյան, հաշվի առնելով իրողությունները հնարավոր համարո՞ւմ եք նոր, լայնամաշտաբ պատերազմի վերսկսում։

-Ալիեւը, որպես առանձին միավոր ոչինչ է, նա թրիք է գետնի վրա, նա չի գնա լայնամաշտաբ պատերազմի քանի դեռ չի ստացել համապատասխան գերտերությունների դաբրոն։ Այս ընթացքում մասնակի դիրքային խաղերի, ոտնձգությունների կգնա անշուշտ, մինչեւ որ ստանա համապատասխան թույլտվությունը գերտերությունների կողմից, որոնց վաղեմի երազանքն է Հայաստանի կործանումը։ Թե ինչ քայլերի կգնա Ալիեւը առաջիկայում մեծապես կախված Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնց մասին դեռ շատ մանրամասներ հայտնի չեն։ Ես Ձեզ ավելին ասեմ, Ներքին Հանդում տեղի ունեցածի պոչը այն գերտերությունների տակ է, ովքեր դեմ էին Մյունխենյան հանդիպումներին։

 

https://iravunk.com/sim/?p=276635&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ