Պառլամենտական հեղաշրջման մասին լուրերը հերքում է Հովիկ Աղազարյանը

Ներքաղաքական

«Որպես ՀՀ քաղաքացի ես շատ ուրախ եմ, որ իշխանությունը հետեւողական է կոռուպցիայի դեմ պայքարի իր որդեգրած  դրսեւորումներումներին, վստահ եմ, որ այն  շարունակական բնույթ է կրելու: Քանի որ, ցավոք, կոռուպցիան իսպառ արմատախիլ անել շատ դժվար է, գրեթե անհնարին: Կարեւորն այն է, որ կոռուպցիան համակարգային բնույթ չի կրում»,-անդրադառնալով էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, միեւույն ժամանակ ընդգծելով.

-Որպես պատգամավոր կարող եմ ասել, որ Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքի մասով նախ պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը, պետք է սպասենք նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցներին, ապա արդեն դատական վճռին: ՀԻմա ինչ խոսք, երեւույթը շատ տգեղ է, մեր հեղախոխական արժեքներին ոչ հարիր:

-Ասում են, որ Վահան Քերոբյանին ստիպել են, որ հրաժարական տա, որից անմիջապես հետո նրան մեղադրանք առաջադրվեց: Իսկ, պատճառը, ըստ, մամուլում շրջանառվող լուրերի այն է, որ վերջինս անթաքույց պաշտպանում էր կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխնախարարին:

-Ես չեմ կարծում, որ նրան ստիպել են, գուցե առաջարկել են, իսկ ինչ մնում փոխնախարարին պաշտպանելուն, ապա եթե հաստատվեն վերջինիս մեղսագրվող մեղադրանքները, ապա նախարարը, իհարկե, պատասխանատու է: Եթե նրա աշխատակիցները, այսպես ասած, ոչ մաքուր գործընթացների մեջ են պետք է առներ դեմը, եթե չի առել, ուրեմն շատ վատ է: Այնպես, որ հիմա պետք է համբերությամբ զինվենք ու սպասենք իրավապահների վերջնական գնահատականներին:

-Պարոն Աղազարյան, նույն հաջողությամբ չե՞ք կարծում, որ Ալեն Սիմոնյանը եւս պետք է գոնե քաղաքական պատասխանատվության ենթարկվի, չէ՞ որ նրա ընտանիքի անդամը, ըստ մեղադրանքի, ուղիղ առնչություն ունի կոռուպցիոն սկանդալի հետ:

-Ես նորից եմ ասում, սա շատ նուրբ փուլ է, պետք է հաշվի առնենք անմեղության կանխավարկածը: Եթե պարզվի, որ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամը կոռուպցիոն սկանդալի մեջ, բնակաբար, դա իհարկե, կազդի Ալեն Սիմոնյանի վարկանիշի վրա։ 

-Ասում են, որ կոռուպցիոն սկանդալի բացահայտումն էլ պատահական չէր, դա Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Ալեն Սիմոնյանի եւ մի շարք այլ պատգամավորների կողմից ծրագրվող պառլամենտական հեղափոխության:

-Հավատացնում եմ, որ նման դրսեւորումներ չկան, եւ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի առանցքային դեմքերից է, ով պահպաննում է հեղափոխության արժեքները : Եվ ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը վարչապետի ամենահավատարիմ զինակիցներից մեկն է:

-Այսինքն ներիշխանական խժդժություններ չկա՞ն:

-Ո՛չ, ավելին ես Ձեր հարցին այսպես պատասխանեմ, ՔՊ-ի թիմից յուրաքանչյուր ոք, ով այս այս ժամանակահատվածում աճել է, կայացել է, որպես քաղաքական գործիչ պարտական է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ հետեւաբար թիմից որեւէ մեկը, եթե որոշի, որպես ինքնուրույն կայացած ֆիգուր ներկայանա հասարակության մոտ, ապա դրա հետեւանքները մշուշոտ կլինեն իրենց համար քաղաքական իմաստով: 

https://iravunk.com/sim/?p=276442&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ