Մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը. Մանրիկյան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Երեւանի ավագանու արտահերթ նիստով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցություններին հաջողվեց ձերբազատվել ընդդիմադիր երեք ավագանու անդամներից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

Ոչ հարգելի բացակայությունները, որպես պատճառ հիմնավորելով, իշխանությունն ավագանու մանդատից զրկեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե), ինչպես նաեւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ի՞նչ կասեք այս մասին:

 — Ճիշտն ասած, ինձ համար շատ տարօրինակ էր, որ այդպես հրատապ ընդդիմադիր ավագանու անդամներին զրկում են մանդատներից: Իշխող քաղաքական ուժը միշտ խոսում է ժողովրդավարության եւ քաղաքակրթության բաստիոն լինելու մասին, բայց այսպիսի նախագի՞ծ է բերում ավագանու արտահերթ նիստով: Եվ ամենազարմանալին այն է, որ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդին զրկեցին մանդատից: Սա ես գնահատում եմ, որպես քաղաքական պատվեր, որ Հայկ Մարությանին խաղից դուրս հանեն: Միգուցե սխալվում եմ, բայց սա իմ անձնական կարծիքն է: Չեմ կարծում, թե այն ավագանու անդամները, ովքեր մանդատից զրկվեցին ինչ-որ վտանգ էին ներկայացնում Տիգրան Ավինյանի հետագա պաշտոնավարման համար կամ իշխանության համար ինչ-որ անցանկալի մի բան կարող էր տեղի ունենալ: Անգամ, եթե քաղաքային իշխանության դիրքերից նայենք հարցին, ավագանու ընդդիմադիր երեք անդամներին մանդատից զրկելը առաջնային հարց չէր: Այսօր քաղաքում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնց լուծումն առավել առաջնային է, քան ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցը:

Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը սրանով ավելի ամրապնդե՞ց քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիրքերը:

— Չեմ կարծում, թե սա ճիշտ տակտիկական քայլ էր, որով նա կարողացավ պահել իր աթոռը: Կարծում եմ` տվյալ պարագայում Տիգրան Ավինյանի առաջնային խնդիրը որեւէ նախագիծ անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ ունենալը պետք է լիներ, ոչ թե մտածելը, թե ինչպես լռեցնի Հայկ Մարությանին: Երեւանի ավագանիում իշխանությունն ուներ 32 ձայն, ընդդիմությունը՝ 33, իրենց թիվ մեկ խնդիրը կայուն մեծամասնություն ապահովելն ու քվորում ունենալը պետք է լիներ: Խնդիրն այն է, որ Հայկ Մարությանի լինելն ավագանու կազմում այնպես չէ, որ որոշիչ կարող էր լինել՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնից կզրկվի՞, թե՝ ոչ: Ավելին` այնպես չէ, որ Հայկ Մարությանին մանդատից զրկելով` նա զրկվեց իր խոսքն ասելու իրավունքից: Նա շատ հանգիստ կարող է իր խմբակցության ավագանու անդամների հրավերով ներկա լինել հետագա նիստերին: Լիովին օրինական է այն, որ խմբակցությունը կարող է հրավիրել քաղաքացի Հայկ Մարությանին` ներկա լինել ավագանու նիստին: Այնպես որ, եթե ամբողջովին օբյեկտիվ լինենք, պետք է ասենք, որ մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը, քան թե լռեցրեց: Շատ մարդկանց արձագանքը եղավ այն, որ Հայկ Մարությանին մի անգամ քաղաքապետի պաշտոնից զրկեցին, հիմա էլ` ավագանու մանդատից: Այսինքն` ինչքան էլ խուսափենք այս բառից, ստացվում է, որ կա քաղաքական հետապնդում Հայկ Մարությանի հանդեպ:

Արդյոք այս ամենը չի խոսում նաեւ ընդդիմության թուլության մասին, որ, պարզապես, մի քանի բացակայության համար՝ իշխանությունը կարող է որոշում ընդունել եւ զրկել երեւանցիներից ստացած նրանց մանդատներից:

— Այս որոշումը, որով զրկեցին երեք ավագանու անդամի մանդատներից, շատ սխալ է: Ընդ որում՝ սա հենց Հայկ Մարությանի քաղաքապետ եղած շրջանում ընդունած որոշում է: Այդ ժամանակահատվածում մենք եղել ենք ավագանու անդամ եւ դեմ ենք քվեարկել այդ չարիք որոշմանը: Փաստացի ստացվեց, որ իր օրոք ընդունված որոշումով՝ «շախ եւ մատ» արեցին հենց իրեն: Իհարկե, չէի ցանկանա Հայկ Մարությանը զրկվեր մանդատից, որովհետեւ ավագանու կազմում իր լինելն ինձ համար, որպես երեւանցի, ավելի հետաքրքիր էր: Չէ որ այդ դեպքում ժամանակ առ ժամանակ կունենայինք գործող եւ նախկին քաղաքապետերի ուղիղ բանավեճ հենց նիստերի դահլիճում, որը կտար երեւանիցներիս հուզող բազմում հարցերի հետաքրքիր պատասխաններ, քան այն, երբ մարդիկ իրար հետ բանավիճում են ֆեյսբուքում կամ մամուլով: Սա երեւանցուն եւ մեր զարգացող ու շնչող քաղաքին շատ օգտակար կլիներ: Ես երբեւիցե չեմ հիշում, որ Երեւանի նախկին քաղաքապետը ավագանու անդամ լինի, ինչը կարծում եմ՝ ի շահ մայրաքաղաքի էր: Դեռ մի կողմ թողնենք ժողովրդավարությունը, որոշման օրինականությունը, ամեն դեպքում՝ 2-3 բացակայի համար ընտրված ավագանուն մանդատից զրկելու հարց բարձրացնելը ծիծաղելի է եւ անընդունելի: Այն ժամանակ էլ ասում էին, թե՝ եկեք գրանցվեք նիստին, բայց մի քվեարկեք, այդպես բոյկոտեք, որպեսզի բացակա չհաշվեն: Բայց չէ որ բոյկոտի սկզբունքը առաջին հերթին նիստերի դահլիճ չբարձրանալն է: Այսինքն՝ ստացվում է, որ ապահովված չէ ընդդիմադիրների անհամաձայնություն արտահայտելու ձեւաչափերից մեկը, որը բոյկոտն է:

Ի դեպ, այս որոշումը կիրառվեց ընտրովի, օրինակ, մանդատից չզրկվեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, որը երբեւէ չի մասնակցել ավագանու նիստերին, բայց զրկվեցին բացակայություններ ունեցող երեք ավագանու անդամները: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Այս որոշումն առհասարակ նոնսենսային է: Երբ կարմիր գծերը թանկացրին՝ դարձնելով 160 հազար դրամ, բազում անգամ բարձրացրել եմ խնդիրը, ասել եմ՝ եթե ավագանու նիստով չկարողացան փոխել այս որոշումը, ապա ընդդիմադիր ավագանու անդամները թող հարցը վիճարկեն վարչական դատարանում: Բայց ավագանիում գործող ոչ մի քաղաքական ուժ, ավագանու անդամ եւ անգամ որեւէ փաստաբան, չմիացավ այս կոչին, հարցը չվիճարկեց դատարանում, թեպետ այն ակնհայտ անհամաչափ թանկացում էր: Ավելին՝ համոզված եմ, որ եթե տրանսպորտի թանկացման նախագիծն էլ մնար օրակարգում, ոչ էլ սա էին վիճարկելու: Այդուհանդերձ, հիմա էլի եմ հորդորում՝ հարգարժա՛ն ավագանու անդամներ, ովքեր մանդատից զրկվել են, պայքարեք եւ վիճարկեք այս հարցը վարչական դատարանում: Ի վերջո, ավագանու մի որոշման հիման վրա են ձեզ զրկել մանդատներից, իսկ ավագանու որոշումը օրենքի ուժից ցածր է: Դատարանով վիճարկելու դեպքում՝ ընդդիմադիրները կհաղթեն եւ կվերականգնեն իրենց մանդատները: Ընդդիմությունը պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործի՝ հանուն արդարության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276061&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ