Պղծություններ բերող այդ վիրուսը կոնկրետ քաղաքական ուժն է. Չախալյան

Ներքաղաքական

Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք կին պատգամավորի հեղինակած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ օրենքը վերանվանվում է` դառնալով «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, «զուգընկերոջ» կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը: Նախագծով օրենսդրություն է մտնում ոչ միայն անսեռ «զուգընկեր» հասկացությունը, այլ նաեւ բռնության տեսակ է համարվում կուսության թաղանթի ստուգումը: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

— Դեռ տարիներ առաջ Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքում փորձում էին ականներ դնել, այն ժամանակ հաջողվեց կանխել, իսկ հիմա՞:

— Նախ այն ժամանակ Արցախը կորսված չէր: Արցախի կորուստն ինձ համար անձնական ողբերգություն է: Ինքս կիսահիվանդ եմ դարձել` Արցախը կորցնելուց հետո, այն Չախալյանը չեմ, ինչ մինչեւ պատերազմը: Բայց սա չի նշանակում, որ կոտրված եմ: Այո՛, մեզ ամեն օր փորձում են կոտրել, բայց վստահ եմ` հայ ժողովուրդը չի կոտրվելու: Անդրադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ մենք կանխելու ենք այս ամենը: Ավելին ասեմ` Լանզարոտեի կոնվենցիան, որն էլի հապշտապ բերեցին եւ վավերացրին, որովհետեւ չհասցրինք ինքնակազմակերպվել եւ վերադասավորել մեր ուժերը, դա էլ ենք հետ կանչելու: Գալու է օր, երբ հայ ժողովուրդն իր վճռական խոսքն ասելու է եւ ձերբազատվելու է բոլոր այդ պղծություններից: Իհարկե, էլի քննադատելու են, թե Նիկոլին թողած` պայքարում ենք օրենքի դեմ, ես ինքս այս խնդիրն ունեմ: Իմ մեջ էլ կռիվ կա, բայց մյուս կողմից չենք կարող այս խնդիրը թողնել լուսանցքում: Լուրջ դիմադրություն ենք ցույց տալու, մեր պայքարը երբեք իմիտացիա չի եղել ո՛չ վրացական ճակատում, ո՛չ Արցախում, ո՛չ այստեղ: Բայց հիմա չեմ կարող երաշխավորել, որ հաջողություն լինելու է, քանի որ ընդհանուր վճռականության պակաս կա: Եթե մեր մեջ գտանք այդ վճռականությունը, անշուշտ, թույլ չենք տալու կյանքի կոչեն: Համոզված եմ` այսպես հավերժ չի շարունակվելու: Հիվանդը չի կարող անընդհատ ջերմել` կա՛մ պետք է մարմինը լավանա, կա՛մ երկար չի դիմանա: Չենք կարող, այսպես ասած, վիրուսը մեր մեջ տարիներով ապրենք: Այս պարագայում նման պղծություններ բերող այդ վիրուսը կոնկրետ քաղաքական ուժն է: Գաղտնիք չէ, որ երբ իրենք եկան իշխանության, առաջին հերթին ուզում էին այս պղծությունները փաթաթել մեր երկրի գլխին: Վստահաբար, ասում եմ` իրենք մի պարտականություն էին վերցրել հենց ի սկզբանե` Արցախի հանձնում, այլասերվածության քարոզ եւ այլն: Հիմա, պարզապես, արագացրել են գործընթացը:

— Պարոն Չախալյան, իսկ ինչո՞վ է սա պայմանավորված, ինչո՞ւ են շտապում:

— Իրենց տրված ժամանակը քչացել է: Իսկ իրենք պարտավոր են այս ամենը կյանքի կոչել, դրա համար էլ մի քանի ճակատով մտել են «բոյի» մեջ: Կոնկրետ նախագծի հեղինակներից Զարուհի Բաթոյանը, ինչքան որ քաղաքական դաշտում է, ինքն այս պղծությունների լոբբիստներից մեկն է: Տնաշեններ, ձեր ի՞նչ գործն է, միլիոն խնդիր ունի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ի՞նչ կուսության թաղանթի ստուգման արգելք, ե՞րբ եք տեսել այդ խնդիրը, ո՞ւմ շահերն եք պաշտպանում: Կարող է իրենց շրջապատում մի քանի հոգի խնդիր են ունեցել, բայց չի՛ կարելի ձեր անձնական խնդիրները բերել մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել եւ ասել, թե հայ ժողովուրդը խնդիր ունի կուսության թաղանթի ստուգման հետ: Մեղմ եմ ասում` չի՛ կարելի, տո ա՛յ այլասերվածներ, դուք ո՞վ եղաք, որ նման խնդիր բերեք եւ վերագրեք հայ ժողովրդին: Թուրքերին վերագրեիք, գոնե կարող էինք ասել, որ նման խնդիր ունեն:

— Ի՞նչ ճանապարհով եք տեսնում ստեղծված իրավիճակում պայքարը` էլի ստորագրահավա՞ք իրականացնել, ինչպես ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում եղավ:

— Անշուշտ, անհրաժեշտության դեպքում` ստորագրահավաք էլ է պետք: Սա էլ մեթոդ է: Իհարկե, նայած խնդրի հետ կապված, օրինակ, «Հայաքվեն», որը ստորագրահավաք էր իրականացնում Արցախի հետ կապված, մենք հասկանում էինք, որ հնարավոր չէ, բայց տեղային խնդիր լուծելու համար` օրենքի նախագիծ եւ այլն, ստորագրահավաքով հնարավոր է պայքարի օջախ ձեւավորել: Որպեսզի խորքային կարողանանք պայքարել պետք է կազմակերպվենք: Պետք է աշխատենք մեր ժողովրդի հետ, մինչդեռ չենք աշխատում: Ռեսուրս ունեցողները հավես չունեն կամ աշխատում են միայն իրենց նեղ շրջանակների հետ: Պետք է խոսել ժողովրդի հետ: Իհարկե, սա ցեխոտ գործ է, ամեն մեկը չէ, որ կցանկանա Ազատության հրապարակը թողնի, մերձակա սրճարանները թողնի, գնա սահմանամերձ գյուղեր, որտեղ կարող է նաեւ թուքումուր ուտեն` որոշ առումով արդարացիորեն, որոշ առումով` ոչ: Անգամ մարդ կարող է ցանկություն ունենալ, բայց չկարողանա մտնել դրա մեջ: Ի վերջո, պետք է ուսանողության հետ խոսել, պետք է ավագ դասարանների աշակերտների հետ խոսել, պետք է իրենց հասցնել ճշմարտությունը: Գիտեմ, որ սա հսկայածավալ եւ անշնորհակալ աշխատանք է, բայց ստիպված ենք անել: Կա տնային աշխատանք, որ պետք է արվի: Պատկերացրեք մարզիկն ասի` չեմ ուզում մարզվել, որովհետեւ ծանր է ծանրաձողը, բայց ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնամ: Պետք է քրտնաջան մարզվել` գիշեր ու ցերեկ, որ կարողանաս չեմպիոն դառնալ: Ասում են` ժամանակ չունենք, բայց մյուս կողմից էլ տնային աշխատանքը չի արվում, սա է ինձ բարկացնում: Սո՛ւտ է, որ իշխանությունն ունի ժողովրդի աջակցությունը, իրենց աջակիցները շատ քիչ են: Պետք է հեռացնել այս իշխանությանը եւ ձեւավորել նորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=275882&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ