Ինչ է պարզվել «Սուրմալույի» ողբերգական պայթյունից 2 տարի անց․ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ-ում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճաննի 2023թ.-ին որքա՞ն օբյեկտներ, շինություննե՞ր են ի հայտ եկել, դրանից քանիսն են վերացրել խախտումները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ, ով նախ նկատեց․

-2023 թվականի ընթացքում հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվել է 220 ստուգում, որից 210 պլանային և 10 ոչ պլանային։ Տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 100%-ը կազմում են բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտները։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է ընդհանուր առմամբ 1895 տարաբնույթ խախտում։ Խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող կարգադրագրեր։

Նախկինում տրված կարգադրագրերի կատարման ընթացքը ստուգելու նպատակով 2023 թվականին իրականացվել է 218 վերստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է խախտումների քանակի նվազում 63,64%-ով (նախկինում արձանագրված 1411 խախտումից վերացվել են 898-ը)։ 2023թ․ իրականացված ընդհանուր 438 ստուգումների և վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների է շահագործվում 133 սուբյեկտին պատկանող 137 օբյեկտ։

-Պարոն Խաչատրյան, «Սուրամալույում» արձանագրված խախտումներն այսօր այլեւս վերացվա՞ծ են:

-«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ում («Սուրմալու») արձանագրված խախտումներին ու դրանց վերացման հետ կապված տեղեկացնեմ, որ  2022թ․ ստուգման արդյունքում արձանագրվել էր 61 խախտում, 2023 թվականի ընթացքում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողի կողմից վերացվել է 47-ը, իսկ 14 խախտումների համար տրվել է նոր կարգադրագիր, սահմանվել ժամանակացույց։ Ս.թ. հունվար ամսին արձակվել է Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագիր՝ հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացնելու, ինչպես նաև նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու նպատակով, որը դեռ ընթացքի մեջ է։

-Պարոն Խաչատրյան, Երեւան քաղաքում կան բազմաթիվ բենզալցակայանները, որոնք բառի բուն իմաստով տեղակայված են մայթերի վրա, եւ ռեալ վտանգ են ներկայացնում, ի՞նչ է անում այս ուղղությամբ Ձեր կողմից ղեկավարվող կառույցը:

-ՔՏՀԱ տեսչական մարմինը գազա-բենզալցակայանների ննկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՏՄ տարեկան ստուգումների ծրագրի, նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարման նկատմամբ վերստուգումների, ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև այլ հաստատություններից ու գերատեսչություններից ՔՏՀԱ տեսչական մարմնին հասցեագրված գրությունների հիման վրա։ Մեր լիազորությունները տվյալ խնդրի վերաբերյալ այսքանով սահմանափակվում է։

 

 
https://iravunk.com/sim/?p=275880&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ