Ի՞նչ է իրենից ենթադրում1975 թվականի քարտեզը, ինչո՞վ է այն շահեկան Հայաստանի համար. Մանրամասնում է հայտնի քարտեզագիրը

Հանդիպում

 

Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ  նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն: 

1975 թվականի քարտեզն ի՞նչ է իրենից ենթադրում, ինչո՞վ է այն շահեկան Հայաստանի համար հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագիր Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

– 1975 թվականի քարտեզը նույնն է, ինչ 1991-ինը։ 1975 թվականին սկսեցին տպագրել այդ քարտեզը, որը 1000 էջ է ներառում, որոնց տպագրությունը տարիներ է տևել։ Մինչև 1991 թվականը այդ քարտեզները հիմնական փոփոխությունների չեն ենթարկվել, նույնն են, ինչ 1975-ը, նույնիսկ՝ 1969-1970 թվականների քարտեզները մինչև 1979-ը և 1991-ը նույն քարտեզներն են։ 

– Այսինքն՝ որևէ տարբերություն չկա՞ 1975 թվականի ու 1991 թվականի քարտեզների միջև։

– Ո՛չ, որևէ տարբերություն չկա։

– Իսկ, ըստ ձեզ, Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ քարտեզներով գնալ սահմանազատման ու սահմանագծման։

– Խնդիրը գիտեք ո՛րն է, որ Ադրբեջանն այդ քարտեզների սահմաններից առաջ է եկել, մտել է Հայաստանի հող։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից։ Երկրորդը՝ ասում է «անկլավները» մերը պետք է լինեն, բայց դրանք Ադրբեջանին հանձնելու ոչ մի հիմք չկա։ Չկա նման փաստաթուղթ, որ Հայաստանում գտնվող այդ երեք հողամասերը հանձնվել են իրենց, չկա նման փաստ, ոչ մի տեղ հրատարակված չէ նման բան, հետևաբար նրանք չեն կարող անկլավներ պահանջել, դա իրենց սահմանադրական ակտին հակառակ է, որովհետև նրանց Սահմանադրությունում ասվում է, որ իրենք 1918-21 թվականների Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն են, իսկ այդ ժամանակ անկլավներ չեն եղել։ Այդ երեք անկլավները ստեղծվել են 1936-39 թվականներին, հետևաբար նրանք նման պահանջ առաջադրելու իրավունք չունեն։ Այս թեման ընդհանրապես պետք է դուրս գա բանակցությունների օրակարգից, որովհետև դրանք ապօրինի են։

– Տեսեք, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Ադրբեջանը համաձայնի վերադարձնել իր տարածքում գտնվող հայկական հողատարածքները, Հայաստանն էլ է համաձայն անել նույնը, ու դա պետք է արվի 1975 թվականի քարտեզով, պարո՛ն Գալիչյան։

– Ես արդեն ասացի, որ այդ թեման ապօրինի է, «անկլավների» թեման պետք է դուրս գա բանակցությունների գործընթացից։ Դա կարող է արվել սահմանազատման ու սահմանագծման ժամանակ, բայց դա պետք է լինի միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը վերադառնան 1991 թվականի սահմաններին, այսինքն՝ 1975 թվականի սահմաններին։ 

– Եթե քարտեզները նույնն են, ինչո՞ւ է մի դեպքում 91 թվականի քարտեզը նշվում, մյուս դեպքում՝ 75-ը։

– Քարտեզներն 1991 թվականին չեն տպագրվել, տպագրվել են 1975-80-ականներին, ու անկախացել են 1991-ին եղած քարտեզներով։

– Այսինքն՝ քննադատությունները, կարծիքները, որ 1975 թվականի քարտեզը մեզ համար ավելի վատ է, քան 1991-ինը, սխա՞լ է։

– Տարբերություն չկա 1991 ու 1975 թվականների քարտեզների միջև, դրանք անիմաստ խոսակցություններ են։ 1991 թվականով թվակիր քարտեզ գոյություն չունի, բոլորը 1991 թվականին անկախացել են 1975-ի քարտեզներով։

 

https://iravunk.com/sim/?p=275754&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ