Ինչ սպասենք ԱՀ իշխանությունից, որը փայլել է ապիկարությամբ, նույնը՝ Արցախում իրենց ռահվիրա համարող պատգամավորներից որեւէ սպասում չունի արցախցին․Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ապրիլից պետական աջակցությունները կդադարդցվեն, ինչպե՞ս են պատկերացնում արցախահայերը իրենց ապագան, ի՞նչ պայմաններում են ապրում այսօր արցախահայերը մայր հայրենիքում այս եւ արցախահայ մեր հայրենակիցների շուրջ ծավավող զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցել է արցախահայ մեր հայրենակից, փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց․
-Արցախահայերը նախանձելի վիճակում չեն: Դեռևս շատ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ Արցախցիների համար առաջնային է մնում սոցիալական խնդիրը: Ոչ բոլորն են աշխատանք գտել: Հիմնական դժգոհությունը կապված է թոշակների  հետ: Լուրջ խնդիրների մեջ են հայտնվել այն ընտանիքները, որոնք ամուսնացել են ՀՀ  քաղաքացիություն ունեցող անձանց հետ: Օրինակ  կան մարդիկ, ովքեր ամուսնացել են Արցախի քաղաքացու հետ, ունեցել են ամուսնության ընթացքում երեխաներ: Սակայն, քանի որ ամուսիներից մեկը ՀՀ քաղաքացի է  զրկվել են նպաստներից: Արցախցիների համար ամենածանր բեռը բնակարաների վարձակալության խնդիրն է: Մարդիկ վճարում են 200-300 հազար ՀՀ  դրամ: Այս գումարների կողքին ՀՀ  կողմից տրված նպաստները ամենևին չեն լուծում կամ ասենք չեն մեղմում սոցիալական խնդիրները: Ինչ վերաբերում է ապրիլին նպաստների տրամադրման դադարեցմանը,ապա  կարծում, որ ՀՀ  կառավարությունը պետք է  հաշվի  նստի այն իրողության հետ, որ դեռևս Արցախցիների սոցիալական վիճակը բարելաված չէ:Եթե անհրաժեշտ  ջանքեր  չգործադրվեն , մասնավորապես  բնակարանների  ձեռքբերման ուղղությամբ ՝ապա Արցախցիների սոցիալական վիճակը էլ ավելի կխորանա: Այս ամենի կողքին Արցախահայությանը ավելի շատ հուզում է Արցախի  ճակատագիրը: Շատերի մոտ այլևս հավատ չկա,որ կարող են վերադառնալ: Ընդ որում նման  կարծիք ունեցող անձինք, դա կապում են ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականության հետ:

-Ունե՞ն արցախահայերը Արցախ վերադարձի հստակ ծրագիր, ցանկություններից դուրս։

 -Նման ծրագիր ինձ հայտնի չէ, սոսկ ցանկություններ են: Նկատի  առնելով ՀՀ իշխանությունների ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը , Արցախահայության մոտ  վերադառնալու հավատը էականորեն նվազել է: Սակայն այդ թյուրըմբռնումը շտկելու կարիք ունի: Իշխանությունը հայրենիք չէ: Արցախցիները միայն մի դեպքում կարող են վերադառնալ, եթե հստակ իրավունքների երաշխիքների մեխանիզմներ լինեն: Նույնիսկ նման պայմաններում, արցախցիները ցանկություն չունեն վերադառնալ, քանի դեռ պիտիապրեն ադրբեջանի իրավազորության ներքո: Անշուշտ, ըմբռնումով պետք է մոտենալ: Ցեղասպանություն տեսած ժողովրդին դժվար է համոզել: Սակայն, վերադառնալը պարտադիր պայման է հստակ ծրագիր ունենալու դեպքում: Իսկ այդպիսի ծրագիրը բացառապես միջազգային քրեական դատարան դիմելու և ազգի գոյաբանական փիլիսոփայական հնարքներով  է հնարավոր:

-Պարոն Մարտիրոսյան, շատ արցախահայեր նշում են, որ գարնան բացվելուն պես կլքեն Հայաստանը, բնակություն հաստատելով այլ երկրներում։ Ձեր շրջապատում շա՞տ են նմամ մտադրություն ունեցողները։


-Գիտեք , ես անընդունելի  եմ համարում, երբ մարդիկ մտադրություն են ունենում լքել Հայաստանը: Հայաստանը մեր հայրենիքն է: Հայրենիքը  պետք է  սիրել նաև ամենածանր պայմաններում: Ուշիմություն պետք չէ  ունենալ գիտենալու համար, որ հայրենիքը  բոլոր սրբազան արժեքների կողքին վեր է կանգնած  և այն անգերազանցելի  արժեք է։ Հետևապես , ամեն մի պատճառաբանություն, որը աղճատում է  այդ իմաստը , բոլորիս համար անընդունելի է, հատկապես արցախցիների  համար, որոնք  վերջին հաշվով պարտավոր են ազատագրել իրենց նախնիների, եղբայրների ու քույրերի սրբավայրերը: Աղետ չէ և չկա ողբերգություն, երբ Արցախը ներկայումս գտնվում է  թշնամու տիրապետության տակ: Պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդները պարտություն կրելուց հետո կարողացել են հետագայում կրկին վերադարձնել կորցրածը:Կարևորը այստեղ այն է,որ մեր ժողովրդի մեջ  վերստին արթնացվի  հայի ոգեղենությունը, ինչպիսինն  ունեցել ենք իննսունականերին: Ցրտի և խավարի, փլատակների  մեջ  հայտնված հայ ժողովուրդը կարողացել է  հաղթանակ արձանագրել:Ինչն է մեզ խանգարում կրկին հաղթանակներ ունենալ: Մենք կարողանում ենք  հաղթել,սակայն,ցավոք , այն պահել չգիտենք: Այսօր  հայրենիքում խնդիրները խորքային են դարձել: Չկա առողջ հասարակական միջավայր: Մեր հասարակությունը ունի բազմաբեվեռ տեսք, իսկ նման պայմաններում անհնարին է,  ինչպես թշնամուն դիմադրել, այնպես էլ,  ձեռք բերել կորցրածը: Ենթադրում եմ ,որ Արցախ վերադառնալու անհնարինության  պատկերավորումն է ,որ   մարդկանց մոտ հայրենիքը լքելու մտադրություններ է ծնել:

-Որտե՞ղ են արցախյան պաշտոնյաննները այսօր, ովքեր շարքային քաղաքացիներից շուտ հասան Հայաստան:
-Արցախի իշխանության ներկայացուցիչները իրենց նկարագիրը ցույց են տվել դեռևս Արցախում: Արցախը, սեպտեմբերյան դեպքերին այնքան զոհ չունեցավ, որքան պայթյունի հետևանքով: Ինչ պիտի սպասել այն իշխանությունից, որը փայլել է ապիկարությամբ: Այդ իշխանության շուրթերից անգամ ցավակցություն չի հնչել: Իսկ վերջերս ԱՀ  ԱԺ հայտարարությունը, իմ համոզմամբ սոսկ արցախահայությանը շվարեցնելու միտում ունի: Ես այդ մտահանգումը իրավունք ունեմ ունենալու, քանի որ հայրենիքի մի մասը ազատագրելու ուղղությամբ հետևողական ու  հաստատակամ քայլեր չեն ձեռնարկում:
 Բացի այդ այն տպավորությունն է ստեղծվել, որ կարծես թե ԱՀ  իշխանության համար արցախցիների սոցիալական վիճակը հոգածություն չունի: Նրանք ,մասնավորապես գլխավորությամբ նախագահ Շահրամանյանի, բացի պայթունի   հետևանքով դիերի փոխադրումից  ,այլ սոցիալական կամ քաղաքական ձեռնարկումներ չեմ նկատել: Իսկ ԱԺ մասին ավելորդ է խոսել, նրանք իրենց իրավաքաղաքական իմացությամբ վաղուց սպառել են: Նույնիսկ Արցախում իրենց ռահվիրա համարող պատգամավորները չեն երևում: Այդ էլ հավանաբար ԱԺ նախագահի պաշտոնակատարի մեծագույն մեղքի պատճառով:

 

https://iravunk.com/sim/?p=275393&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ