Ապաշխարհության, դարձի ճանապարհ ունի, բայց հատուցման ճանապարհ չունի․Արքեպիսկոպոս Աջապահյանը երկրի ղեկավարին դարձի բերելու հնարավորության մասին

Հանդիպում

«Եկեղեցին պետք է հավասարապես հոգ տանի բոլորիս, համախմբի մեկ հավատքի շուրջ, հատկապես ինձ, եւ ինձ  դիտարկի որպես մոլորյալ, այլ ոչ թե օրինակ՝ դավաճան, խուժան»,- «Իրավունքի» հետ  զրույցում անդրադառնալով փետրվարի 10-ից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծրագրվող նոր արշավներին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ինչու եկեղեցին պատգամավորին ու իր նմաններին չի ընկալում որպես մոլորյալ՝ փորձելով դարձի բերել, առավելեւս որ նրանք հենց դրան են սպասում, փորձեցինք հետաքրքրվել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով այսպես պատասխանեց․

-Բա հինգ տարի շարունակ դա ենք անում, ասում ենք՝ էս մի արեք, էն մի արեք, բայց ո՞վ է լսում։

-Ասում են վիրավորում եք, ոչ թե դարձի բերում, ասում եք ապազգային են, դավաճան են․․․

-Բայց վարչապետը չի՞ ասել, որ իրենք չեն վիրավորվում դավաճան բառից, ապազգայինից ինչի՞ են վիրավորվում։

-Բայց Աղազարյանը վիրավորվում է։

-Եթե իրեն չի վերաբերում էլ ինչու է իրեն վերագրում, մենք որեւէ մեկին չենք վիրավորում։

-Ասում է, որ հոգեւոր ծառայության բուն գործունեությունը թողած հոգեւորականները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ դա նա չի ընդունում։

-Հոգնեցինք ասելով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մոլորյալներին դարձի ենք ուզում բերել, բայց իրենք դարձի չենք գալիս։ Իսկ Ավետարանական առակը ասում է, երբ մի ծառը մշակում ես, տակը փոցխում ես, գոմաղբ, պարարտանյութ լցնում, որ պտուղ տա, բայց տարիներ շարունակ չի տալիս, ստիպված կտրում ու տալիս են կրակի բաժնին։ Սա էլ հո մենք չենք ասում, այլ Ավետարանը, իսկ վարչապետը սիրում է չէ՞ Ավետարանից մեջբերումներ անել։

-Ուզո՞ւմ եք ասել, որ հասել ենք նրան, որ այլեւս փրկություն չկա ու կրակի բաժի՞ն են դառնալու։

-ՉԷ, չեն հասել, բայց մոտ են հասնելուն, կարելի է ասել ոմանք հասել-անցել են, ոմանք հասնելու ճանապարհին են։ Դրա համար էլ եկեղեցին իրենց դարձի է կոչում, դավաճանությունն էլ մոլորության կերպ, դավաճանն էլ կարող է դարձի գալ, այլ հարց է այդ զղջումը կընդունվի՞, թե՞ ոչ, հետեւանքները կվերանան-չեն վերանա, բայց դավաճանն էլ իրավունք ունի զղջալու, ինչ խոսք։

-Երկրի ղեկավարը ապաշխարհելու հնարավորություն ունի՞։

-Ապաշխարհության, դարձի ճանապարհ ունի, իհարկե, բայց կատարածի հետեւանքները չի կարող վերացնել, հատուցման ճանապարհ չունի, չի կարող հատուցել հասցրած վնասը։ Թե չէ ապաշխարհելու ճանապարհ բոլորն էլ ունեն։

-Սրբազան, ի՞նչ կասեք եկեղեցու դեմ իրականացվող եւ նախապատրաստվող արշավների մասին, ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել եկեղեցին։

-Եկեղեցին իր ստեղծման օրվանից արշավների է դիմակայում, այնպես որ այդպիսի արշավներ կլինեն, կանցնեն, դեռ չի գտնվել ուժ, որ կարողացել է եկեղեցուն հաղթել և չի գտնվի նման ուժ, որովհետև եկեղեցին ղեկավարվում է ոչ թե մարդկանց կողմից, ինչպես շատերը ցանկանում են տեսնել, այլև Աստծո կողմից, իսկ Աստծոն ոչ ոք չի կարող հաղթել:

Եկեղեցին կշարունակի իր ընթացքը 22-րդ, 23-րդ դարում էլ, մինչև Քրիտոսի երկրորդ գալուստը կհասնի: Բոլոր տեսակի իշխանությունները գնացել են, եկեղեցին մնացել է, էս իշխանությունն էլ կանցնի եկեղեցին կմնա, պիտի մտածեն այնպես գործեն՝ որպեսզի անեծքի տակ չըկնեն, ոչ միայն ժողովրդի անեծքի, այլև Աստծո։

-Սրբազան, իշխանականները ասում են, որ նախկինում հոգեւորականները չէին համարձակվում իշխանությունների հասցեին մի թթու խոսք ասել, իսկ այսօր թիրախ են դարձրել իշխանություններին։

-Ամբոխի համար կարևոր էր նախկինների խաչվելը և ոչ խնդիրներից ազատագրումը, այդ նույն ամբոխը շարունակում է աջակցել գրծող իշխանությանը, որովհետև ուզում է նախկիններին խաչված տեսնել։ Նախկինների օրոք սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական բազմաթիվ թերացումներ կային, բայց նախկինների օրոք գոնե մեծ երկիր ունեինք, հաղթանակած բանակ ունեինք, պետական կառույցներ ունեինք գործող, բայց այս ամենը մեր ժողովրդի համար նվազ կարևոր է դառնում, կարևորվում են սրա-նրա ապարանքների հարցերը, այնինչ, հայրենիքի սահմաններին, անվտանգությանը որևէ այլ բան չպետք է հակակշռեր։

 

https://iravunk.com/sim/?p=275322&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ