Սա հարված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ` պատմական հիշողությանը, որը կրում ենք. Բալասանյան

Հանդիպում

Լենինգրադի պաշարման ավարտից անցավ ուղիղ 80 տարի. քաղաքի բնակիչները 872 օր անմարդկային ու սարսափելի տառապանքների միջով են անցել: Արցախի 9-ամսյա շրջափակումը տեսած հայ ազգը, թերեւս սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ է այս ամենը նշանակում: Սակայն, ցավալիորեն գտնվեց մեկը Հայաստանում, որ Լենինգրադի պաշարման 80-րդ տարելիցին անարգեց Երեւանի Արաբկիր համայնքում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը: Պարզվում է՝ կատարվածը ոմն Սամվել Շիրինյանի «ձեռքի գործն է»: Վերջինս տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երեւում է, թե ինչպես է մոտեցել հուշարձանին, տապալել հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները, պատռել ռուսական եռագույնով ժապավենները եւ իր գործողությունները բացատրել հակառուսական հռետորաբանությամբ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք այն մասին, որ Երեւանում հակառուսներն արդեն անարգում են «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը:

— Իհարկե, ցավալի դեպք է, եւ այն պետք է դատապարտվի: Իշխանություններն ամեն ինչ պետք է անեն րոպե առաջ այդ մարդուն հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, որովհետեւ սա հարված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ` այն պատմական հիշողությանը, որ մենք կրում ենք: Եվ կարեւոր է, որ նման դեպքերը բացառվեն եւ իշխանություններն օպերատիվ գործեն` անկախ նրանից, թե ում համակիրն է սույն արարքը թույլ տված երիտասարդը: Դեպքն ինքնին դատապարտելի է, եւ պետք է նշել, որ սա, ըստ էության, պատասխանն է այն հետխորհրդային տարիների կրթական ցածր ցենզի եւ ցածր մակարդակի, որ, ցավոք սրտի, ունի մեր հասարակությունը: Տարիներ շարունակ արեւմտյան կառույցների գրանտներով եւ արեւմտյան կառույցների պահանջով` ուղղակի ոչ միայն սրբագրվում է պատմությունը, այլեւ զբաղված են այնպիսի սերնդի դաստիարակությամբ, որը չի ունենա պատմական հիշողություն: Այս առումով ինձ համար, համենայնդեպս, անակնկալ չէր այս դեպքը: Ավելին` կարծում եմ` առաջիկայում դեռ տեսնելու ենք նման երեւույթներ: Սակայն, նաեւ պետք է նշեմ ուշագրավ մի փաստ` այն կառույցները արեւմտյան, ովքեր ցանկանում են Հայաստանում հակառուսականություն բորբոքել եւ մեր երկիրը տանել Ուկրաինայի ճանապարհով, նման մարդկանց վրա են իրենց խաղադրույքը կատարում: Սա խոսում է այն մասին, որ Արեւմուտքը եւ արեւմտյան կառույցներն այսօր Հայաստանում զրկված են փորձագիտական լուրջ դաշտի վրա հենվելու, մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող անձնանց վրա հենվելու եւ նրանց միջոցով իրենց քաղաղաքականությունը առաջ տանելու հնարավորությունից: Ուստի` ստիպված են նման մարդկանց միջոցով փորձել Հայաստանում ինչ-որ իրավիճակ փոխել:

Այս միջադեպի հեղինակը տեսանյութում դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել էր հղում տալ որեւէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Այդուհանդերձ, ո՞րը կլիներ առավել համարժեք պատասխան՝ Մարիա Զախարովայի խոսքերին:

— Շատ ցավալի է, որ նման մարդկանց միջոցով է փորձ արվում պատասխաններ տալ: Սակայն մի բան ես հստակ ցանկանում եմ նշել` ընդհանրապես կան պատասխաններ, որոնք կարող են պետության ապագան արժենալ: Ես չէի ցանկանա, որ այս, այսպես ասած, «պատասխանը» նման պատասխանների շարքին դասվեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275078&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ