Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ցանկացած պիտակավորում բանակին՝ թուլացնում է զինվորին.Հովհաննես սարկավագ Ավետիսյան

Հանդիպում

 «Բանակը մեր հասարակության հիմնասյունն է, երկրի և ժողովրդի  պաշտպանն ու ապավենը։ Յուրաքանչյուր զինծառայող, ինչպես եւ Աստծու յուրաքանչյուր արարած բացառիկ եւ յուրահատուկ դեր ու նշանակություն ունի ինչպես հասարակության մեջ, այնպես էլ զորամասերում: Օրվա բազմազանությունն ապահովում են հենց իրենք՝ զինծառայողները՝ իրենց բազմաթիվ հարցերով, խնդիրներով ու առաջարկություններով։ Ես որպես զինվորների հետ ամենօրյա շփվող անձ, կարող եմ փաստել մեր զինվորների ոգին ամուր է, կամքը՝ աներեր։ 90-ականներին էլ են նույն տղերքը․ 2016, 2020թվականներին էլ եւ հիմա էլ նույնն են» -անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին եւ հայ զինվորի մարտական ոգուն, «Իրավունքի» հետ զրույցում ասաց զինվորների հետ առօրյան կիսող ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց Հովհաննես սարկավագ Ավետիսյանը, միեւնույն ժամանակ ընդգծելով․

-Բանակը միայն զինվորը չէ բանակը նաեւ թիկունքային ապահովումն է, իսկ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է մեր զինվորի թիկունքը։ Ասածս հետեւյալն է, որ  թիկունքից հնչող ցանկացած անվստահություն ուղիղ ազդեցություն է թողնում դիրքում կանգնած հայ զինվորի վրա։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ցանկացած անվստահություն, պիտակավորումը բանակին՝ թուլացնում է Հայ զինվորին, մենք իրավունք չունենք այսօր զինվորին մենակ թողնելու, այն զինվորը, ով գիտակցում է, որ իր թիկունքը ամուր է՝ քառակի անգամ ուժեղանում է, պատրաստ լինելով ցանկացած քաջագործության։

Պողոս Առաքյալը Կորնթացիներին ողղված իր առաջին նամակում ասում է․ «Թանկ գնով գնվեցիք, մարդկանց ծառաներ չլինեք»։ Այս խոսքը, երբ Պողոս Առաքյալը գրում էր, անշուշտ, նկատի ուներ Հիսուս Քրիստոսի թափված արյունը։ Ազգային իմաստով, սակայն, այս խոսքն ունի հետեւյալ նշանակությունը․ մեզանից յուրաքանչյուրի կյանքը գնվել է մեր զինվորիների թափված արյունով, ու երբ մեզանից յուրաքանչյուրը այդ բարձր գիտակցությունը ունենա, որ իր կյանքը արժեցել է մի նահատակված զինվորի կյանք, ինքն իր կյանքը չի ավիրի, չի թողնի ինքնահոսի, այլ այնպես կապրի, որ արժանի լինի այդ թափված արյանը։ Հայոց բանակում տղերքը ծառայում են այդ բարձր գիտակցությամբ, որ այդ համազգետը կրելու իրավունքն ու սուրբ պարտականությունը գնվել է մեր եղբայրների թափված արյունով, հանուն որոնց պետք է սրբորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ։

https://iravunk.com/sim/?p=274793&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ