Կոչ եմ անում՝ լինել զգույշ, բավականին լուրջ կենսաբանական ազդեցության տակ ենք գտնվում. Ծաղիկ Վարդանյան

Հանդիպում

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ հստակ կարող է ասել՝ այս պահին համավարակ չկա, բայց դեպքերի աճ կա, ու հստակ հակահամաճարակային բոլոր միջոցները պետք է բերել պատրաստվածության ու խստացման:

— Ինչո՞ւ ենք հիմա այսպես վախեցած ու լարված նայում այս ամենին, մի՞թե կարող է կրկին քովիդ 19-ը շրջանառվել, եւ մարդիկ նորից կորոնավիրուսով վարակվեն:

— Մարդն ունի հիշողություն, մենք 2019-2021թթ.-երին տարել ենք քովիդի համավարակի ամբողջ բարդությունները, այդ թվում եւ հոգեբանական, որովհետեւ ընդհանուր բնակչությունը բավականին ծանր հոգեբանական վիճակում էր: Մարդիկ վախի մթնոլորտում էին, չէին շփվում միմյանց հետ, անհասկանալի, անտեսանելի վիրուս էր մեզ համար, որը թշնամու նման մի բան էր ձեւավորել, ու ֆոբիաների մեջ էինք: Հետեւաբար, այս վախը թողել է հիշողություն: Այս հիշողության հետ կապված` շատ զգոն են ավելի, քան մինչեւ 2019թ.-ը եղած ժամանակահատվածում սեզոնային գրիպի նկատմամբ: Մարդիկ, եթե առաջ ասում էին՝ վիրուս է, էլի, կլավանանք, կանցնի, կգնա, հիմա՝ ոչ, ավելի վախեցած ու զգուշավոր են, հետեւում են իրենց սիմպտոմներին, համի, հոտի զգացողությանը: Ճիշտ են անում, որովհետեւ՝ այո՛, սեզոնային գրիպի հետ զուգահեռ կա քովիդ 19-ի, օմիկրոնի եւ տարբեր շտամների առկայությունը: ԱՀԿ-ն դրա մասին բարձրաձայնում է եւ նորից հստակ ցուցումներ տալիս, թե ո՞ր տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել` քովիդ 19-ի եւ այլ նմանատիպ վիրուսների հետ կապված: Պետք է շատ զգուշավոր լինել, քանի որ արդեն ունենք բավական դառը փորձ: Որեւէ հստակ կանխատեսում չկա, թե՝ գիտեք, այլեւս նմանատիպ կամ ավելի վտանգավոր շտամներ չեն կարող շրջանառվել մեր հայրենիքում կամ աշխարհում: Մենք միշտ վտանգավորություն ենք տեսնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, որովհետեւ սկզբնաղբյուրն այդտեղից էր: Չինաստանում էլ այս պահին անհանգստացած են, որովհետեւ մանավանդ երեխաների մոտ նրանք սուր շնչառական վարակների աճ են տեսնում, եւ դա կապում են քովիդ 19-ի սրացման հետ: Այսինքն՝ զուգահեռաբար թե՛ մեզ մոտ, թե՛ ամբողջ աշխարհում կան ե՛ւ սեզոնային գրիպները, ե՛ւ քովիդ 19-ը:

— Պե՞տք է շարունակել պատվաստման գործընթացը, թե՞ մարդկանց իմունիտետը պնդվեց քովիդ 19-ից հետո:

— Այս պահին մենք բավականին լուրջ կենսաբանական ազդեցության տակ ենք գտնվում, անընդհատ իրար հետեւից տարբեր շտամների ներգործությունը բնակչության որոշակի շերտերի վրա բերում է առողջական ստատուսի վատթարացման: Ամեն երկրորդ, երրորդ անգամ ալիքը շատ ավելի վտանգավոր է: Մեր պաշտպանական համակարգն ունի սահման, ռեսուրսը սահմանափակ է, բավական բարդ իրավիճակում ենք: Ես կոչ եմ անում՝ լինել զգույշ, այն մարդիկ, որոնց մոտ կա փռշտոց, հազ, երեխաները, ովքեր հիվանդ են, թող չներկայանան մանկապարտեզ, դպրոց, հասարակության մեջ: Հասարակության սոցիումում ներկայանալու կուլտուրան պետք է անպայման պահենք: Այլապես նույնիսկ կան կանխատեսումներ ու բավականին լուրջ ինստիտուտների կողմից, որ միանշանակ հնարավոր են շատ ավելի վտանգավոր վիրուսային շտամներ, մասսայական համավարակային տարածման վտանգ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274692&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ