Արցախցիներիս համար ամենևին էլ կարևոր չէ, թե ինչով են զբաղված կամ ինչ խաղեր են տալիս միմյանց հետ ՀՀ և Արցախի իշխանությունները.

Հանդիպում

Ինչպե՞ս են տեսնում արցախցիները իրենց ապագան, ունե՞ն արցախահայերը կոնկրետ վերադարձի հետ վերադարձի հստակ ծրագիր, այլ խոսքով, թե երբ ու ինչ պայմանների առկայության պարագայում կվերադառնան այս եւ Շահրամանյանի վերջին ազատում-նշանակումների մասին զրուցել ենք արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի հետ, ով նկատեց.

- Շուրջ չորս ամիս է ինչ արցախահայությունը բռնագաղթվել է իր բնօրանից։ Ցավոք սրտի, նրանց մի մասը ինչպես ՀՀ֊ի, այնպես էլ Արցախի  իշխանություններից հուսախաբ ստիպված  տեղափոխվել են արտերկիր` կորցնելով Արցախ վերադառնալու հետ առընչված հույս ու հավատ: Հայաստանի հանրապետության ողջ  տարածքում ապաստան գտած արցախահայերի ճնշող մեծամասնությունը այդպես էլ  չի կարողանում հարմարվել նոր պայմաններին  և պատրաստակամ է որոշակի պայմաններ ստեղծվելու  պարագայում վերադառնալ Արցախ։ Ցավով եմ նշում, որ մինչև այս պահը գոյություն չունի  պետական կամ հանրային նշանակության որևէ ծրագիր, որով կարելի կլիներ առաջնորդվել արցախահայության կենսական շահերի արտահայտման և  պաշտպանության հարցերով։ Դեռ ավելին` Հայաստանի հանրապետության գործող իշխանությունները ամեն ինչ ձեռնարկում են Արցախի էջը ոչ միայն փակելու, այլ այն վերջնականապես թաղելու ուղղությամբ։ Արցախահայության վերադարձ հնարավոր է այն դեպքում, եթե միջազգային հանրությունը` ի դեմս նրանց կողմից ձևավորված միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր կառույցների, երաշխավորեն արցախահայերի վերադարձը հայրենիք` ապահովելով ոչ միայն հայերի անվտանգությունը, այլ նաև  հարգելով նրանց ինքնորոշման իրավունքը։ Ամեն դեպքում բացառված է արցախցիների  ապրելակերպը Ադրբեջանի կազմում։

-Պարոն Գաբրիելյան, օրեր առաջ ԱՀ վերջին նախագահ Շահրամանյանը ազատեց ԱՀ պետնախարարին, եւ նշանակեց այլ պետնախարար: Արդյո՞ք իր իսկ ձեռքով ԱՀ-ն լուծարած նախագահը այլեւս որեւէ պաշտոնյայի ՀՀ-ում նշանակելու կամ ազատելու իրավունք ունի:

-Նախ ցանկանում եմ հստակեցում մտցնել Արցախի հանրապետության լինել֊չլինելու կամ այն լուծարելու հետ առընչված բազում շահարկումներում։ Նախ նշեմ, որ նախագահ Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման մասին հրամանագիրը իրավական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ոչ֊ոք, անկախ ունեցած դիրքից կամ պաշտոնից, իրավասություն չունի հակառակվելու հանրաքվեով ժողովրդի կամարտահայտությանը  և որն իր արտահայտությունն է  գտել երկրի հիմնական օրենքի դրույթներում։ Եթե նույնիսկ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի, ուղղակի դա ընդամենը թղթի կտոր է և այն գրվել է իլհամ֊նիկոլ դուետի պահանջով` ծանր կացության մեջ հայտնված  Արցախի նորընտիր նախագահի   անելանելի իրավիճակի պայմաններում։ Գտնում եմ, որ Արցախի հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ անհատի կողմից, այն կա ու գոյություն է ունենալու միշտ, իսկ  արցախահայության ու ազգային մտածողությամբ տոգորված հայության համար Արցախի պետական անկախության պահպանմանն ուղղորդված պայքարը միշտ էլ ունենալու է շարունակական բնույթ։ Ժողովրդի համար ամենևին էլ կարևոր 
չէ, թե ինչով են զբաղված կամ ինչ խաղեր են տալիս միմյանց հետ ՀՀ և Արցախի իշխանությունները, ինչպիսի փոփոխություններ են կատարվում իշխանական թևերում և ալյն։ Այսքան դեգերումներից ու տանջալի ցավերից զատ Արցախցիներս միաժամանակ հանգել ենք եզրակացության  ու  հասկացել ենք, որ ՀՀ  քպ֊ական իշխանությունները ստահակ նիկոլի գլխավորությամբ և իրենց կուրատորներ էրդողանի և իլհամի ցուցումներով ամեն ինչ ձեռնարկում են, որ վերջնականապես հայության կողմից մոռացության տրվի ոչ միայն Արցախը, այլև այն ամենը , ինչ իրենից ազգային արժեք է ներկայացնում, ինչ թանկ է հայության համար։ 
Ազգային արժեք  կրող ու հարգող ամեն մի հայի համար  ոչ այնքան կարևոր են Արցախի հանրապետության իշխանական թևերում իրականացվող պաշտոնանկությունները կամ կատարվող փոփոխություներն, որքան որ  պետականության պահպանության և շարունակական գործունեության   իրողությունը։ Ոչ պակաս նշանակություն չունի նաև արցախահության համայնքային կյանքի միասնականության, հոգևոր ֊ մշակութային արժեքների պահպանության գործընթացները։ Անթույլատրելի և դատապարտելի եմ համարում ՀՀ իշխանությունների այն քայլերն, որոնք միտված են տեղական համայնքների հետ արցախահայության արհեստական  ինտեգրմանը։

Հարց եք ուղղում ` հիմա Արցախի հանրապետությունը լուծարվե՞լ է, թե՞ ոչ: Գտնում եմ, որ հարցին տվել եմ որոշակի պատասխան։ Բայց միևնույն ժամանակ պարտավորված  եմ ավելացնել` Արցախի պետական որոշ կառույցներ, թեկուզեւ  ՀՀ իշխանությունների կամքին հակառակ, պետք է գործեն` նպատակ հետապնդելով ապահովելու որոշակի կարգավիճակով ու պայմաններով արցախահայության վերադարձ իրենց պատմական հայրենիք։

 

https://iravunk.com/sim/?p=274651&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ